-Եթե հարցին նայենք, որպես գույք գնելու կամ չգնելու մասով Հայաստանում կամ հենց Երևանում, կոնկրետ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ես չեմ ճանաչում գեթ մեկ հոգի, որ Երևանում գնել է գույք, կապ չունի մեկ ամիս առաջ, թե մեկ տարի առաջ ու վաճառել է այդ գույքը ավելի ցածր գնով: Խոսքը նրա մասին չէ, երբ գույքը պիտի շատ արագ վաճառվի և ստիպված սեփականատերը շուկայականից ավելի մատչելի է վաճառում: Հիմնականում, ովքեր գնում են գույք, շահում են, քանի որ գները միմիայն բարձրանում են, հատկապես Կենտրոն վարչական շրջանում: Այո, արժե գնել անշարժ գույք, արժե գնել ցանկացած մետր, և կախված, թե ինչ նպատակով եք գնում, եթե ուզում եք վարձակալությամբ լավ եկամուտ ստանալ, ցանկալի է գնել նորակառույց շենքում և անպայման Փոքր կենտրոնում: