Արցախը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։ Այս տարածաշրջանում ձևավորվել ու սերունդներին են փոխանցվել հոգևոր, ճարտարապետական և ոչ նյութական մշակույթի բացառիկ արժեքներ։
2023 թվականից հետո ստեղծված նոր իրողությունները լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում։
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր և պատմական կառույցներ ֆիզիկական ոչնչացման, "վերականգնման" քողի տակ ձևափոխման կամ ինքնության յուրացման ու աղավաղման անմիջական վտանգի առաջ են։

Դադիվանք
Վանքը պահպանված է կառուցվածքային առումով, սակայն 2020-ից հետո այն գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո և դուրս է իր պատմական հայկական համայնքային միջավայրից։ Մինչեւ 2023թ․ այնտեղ կային հայ հոգևորականներ, այն գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության ներքո։
Այսօր վանքը փաստացի չի գործում։
1. Այն Բարձր պայմանավորվող կողմերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավել են մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմի տարածքը, հնարավորինս աջակցում են գրավյալ տարածքի ազգային իրավասու իշխանություններին՝ նրա մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու գործում։
2. Այն դեպքում, երբ գրավյալ տարածքում գտնվող և ռազմական գործողությունների ընթացքում վնասված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ է հրատապ միջամտություն, և եթե ազգային իրավասու իշխանությունները չեն կարող այդ ապահովել, գրավող պետությունը ձեռնարկում է, հնարավորության սահմաններում, այդ արժեքների պահպանության ամենաանհրաժեշտ միջոցները՝ սերտորեն համագործակցելով նշված իշխանությունների հետ։
3. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, որի կառավարությունը դիմադրության շարժման անդամների կողմից դիտվում է իբրև իրենց օրինական կառավարություն, հնարավորության դեպքում նրանց ուշադրությունը հրավիրում է Կոնվենցիայի՝ մշակութային արժեքների հարգմանը վերաբերող դրույթների պահպանման պարտավորություններին։
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)-ը հետազոտողների և մասնագետների միավորում է, որը զբաղվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում մշակութային ու պատմական ժառանգության պահպանմամբ և մոնիտորինգով։
Կազմակերպության եզրակացությունները օգտագործվել են մի շարք կառավարական և միջազգային հարթակներում։ Դրանք օգտագործվել են որպես ապացույց Արդարադատության միջազգային դատարանում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) ընթացող գործում։
Մենք նաև ճեպազրույցներ ենք անցկացրել և ցուցմունքներ տվել ԱՄՆ կոնգրեսականների և կոնգրեսական լսումների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համար։ Մեր եզրակացությունները հիմք են հանդիսացել ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) տարեկան զեկույցների համար, որոնք վերաբերում են Ադրբեջանին։
«2015 թվականին այն հիմնադրվել է, և իրավական տեսանկյունից Ղարաբաղը եղել և մնում է Ադրբեջանի մաս։ Ադրբեջանի օրենսդրության տեսանկյունից նմանատիպ ցանկացած շինություն պետք է համաձայնեցվի երկրի տարածքային, քաղաքաշինության կոմիտեի, մշակույթի նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների հետ։ Այստեղ ներգրավված են տարբեր կառույցներ, և ցանկացած օբյեկտի շինարարություն պետք է համաձայնեցվի դրանց հետ՝ սկսած արտակարգ իրավիճակների ծառայությունից մինչև, օրինակ՝ կոմունալ ծառայությունների օպերատորներ։ Նույն կերպ, Ադրբեջանի օրենսդրության տեսանկյունից այս եկեղեցին կառուցվել է ադրբեջանական օրենքների խախտմամբ։ Այսինքն՝ այդ շինությունը համարվում է անօրինական»։
Արցախի մշակութային ժառանգությունը լոկ պատմության վկայություն չէ։ Այն կենդանի ինքնություն է, հավաքական հիշողություն և մի ամբողջ ժողովրդի գոյության իրավունքի աներկբա ապացույցը։ Ներկայացված փաստերը, վավերագրական լուսանկարներն ու վերլուծությունները փաստում են, որ այս կոթողները պարզապես քարե կառույցներ չեն, այլ սերունդների հոգևոր, պատմական և ազգային արժեքների մարմնացումը։
Այս աշխատանքը ցույց տվեց այն ծանր հարվածները, որոնց ենթարկվել է այդ ժառանգությունը վերջին տարիներին. դրա մի մասը վնասվել է, մի մասը՝ հիմնահատակ ոչնչացվել, իսկ մնացածը դեռևս գտնվում է լուրջ վտանգի տակ։
Սակայն, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մշակույթն անհնար է ամբողջությամբ վերացնել, քանի դեռ այն շարունակում է ապրել մարդկանց հիշողության, գիտակցության և գիտական արձանագրումների մեջ։