Մենք ենք, մեր Արցախը․Տեղահանվածների ցուցահանդես
Սեպտեմբերի 7-ին Երազ այգում տեղի ունեցավ «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր մեկ ամբողջ օր ապրել արցախյան շնչով և մշակույթով, սերնդեսերունդ փոխանցել մշակութային ժառանգությունն ու ավանդույթները։ Միջոցառման ընթացքում հնչեցին արցախյան բանահյուսական երգերը, տաղավարներում արցախցի կանայք պատրաստեցին և վաճառեցին արցախյան գաթան, ժենգյալով հացը, կորկոտը, ինչպես նաև ցուցադրվեցին արցախյան ազգային տարազները, որոնցով հյուրերը լուսանկարվելու հնարավորություն ունեցան ։
Միջոցառման ընթացքում արցախցի կանայք անցկացրեցին ժենգյալով հացի վարպետաց դասեր:
Երեխաների համար ցուցադրվում էր թատրոն:
«Երազ» այգում կազմակերպված միջոցառումը առաջին մասշտաբային ծրագիրն էր, որը բոլոր Արցախցիներին հավաքել էր մի գաղափարի շուրջ՝ մի պահ մոռանալ ամեն ինչի մասին և ապրել Արցախով։
Միջոցառմանը ելույթ ունեցան Գայա Արզումանյանը, Արտեմ Վալտերը, Արթուր Խաչենցը, «Արցախի Ձայները», «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի` «Արցախի պետական երգչախումբը», «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը», «Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախումբը», «Մենք ենք, մեր սարերը» և «Արցախի Այաներ» արցախյան երգի-պարի համույթը։

Ռիտա Ռաթևոսյան
Տեքստ
Կարինե Պողոսյան
Լուսանկար