Նիկադիմ Յուխանաևը՝ Հայաստանում ասորական համայնքի ինքնության պահպանման մարտահրավերների մասին
Առաջին դասարանում «Ալաբ» (Ա) և «Բիթ» (Բ) տառերի ուսուցումն է...
Ժաննա Աբրամովան առհասարակ շատ է կարևորում ազգային մշակույթի պահպանումը ասորական ընտանիքներում։
Օրինակ՝ նա միշտ պատրաստում է ազգային, ավանդական ուտեստներ և խոսում է դրանց պատմության, նշանակության և պատրաստման եղանակների յուրահատկությունների մասին։ Ասորական եկեղեցական տոների անբաժան ու կարևոր մաս կազմող «Մրթուխան» ավանդական ծիսական ուտեստ է։
«Մրթուխա» պատրաստում են այն գյուղի բնակիչները, որտեղ գտնվում է այդ սրբին նվիրված եկեղեցին կամ մատուռը։ Նրանք հավաքում են մեծ քանակի ալյուր, հավկիթ, յուղ և կաթ, որոնք մեծ փայտով լավ հարում են մեծ կաթսայի մեջ` սկզբում յուղն ու ալյուրը, հետո օրհնված աղը, հարած ձուն, վերջում` կաթը:
Ըստ ավանդության՝ «Մրթուխան» հարում են միայն տղամարդիկ, քանի որ մեծ ֆիզիկական ուժ է պահանջվում։
«Մրթուխան» բաժանելու կանոնները ևս շատ կարևոր են. առաջինը պետք է բաժին հանել հղիներին, տարեցներին և հիվանդ մարդկանց։