Երբ լսում ենք բռնցքամարտիկ բառը` միանգամից ասոցացնում ենք ուժի, տոկունության և արիության հետ, բայց ի՞նչ կասեք, եթե այդ հատկանիշներին միանում են կանացի գեղեցկությունը, նրբությունն ու հմայքը։ Դժվար է համատեղել իրարից տարբեր հատկանիշները մի մարդու մեջ, սակայն Անուշ Գրիգորյանը ապացուցում է, որ աղջկա (կնոջ) տեղը ամենուր է՝ անգամ ռինգում։ Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների կրկնակի չեմպիոն, ինչպես նաև մեծահասակների բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանի պատմությունը վառ վկայությունն է, որ երազանքներին և նպատակներին հասնելու համար պարզապես պետք է հավատալ սեփական ուժերին և չզիջել որևէ խոչընդոտի։