Երևանի բուսաբանական այգում հազվագյուտ տեսակները աճեցվում են բաց գրունտում, բնական պայմաններում, սովորաբար բերվում են այն տեսակները, որոնք կարող են հարմարվել տվյալ կլիմայական պայմաններին։
«Թե՛ վայրի բնության մեջ և թե՛ բուսաբանական այգի տեղափոխված բույսերի համար գլխավոր մոտեցումը մեկն է՝ չվնասել տվյալ տեսակի առանձնյակներին և պոպուլյացիային»,-հավելեց Ալլա Ալեքսանյանը։
Հարցին թե որո՞նք են հիմնական սպառնալիքները կամ վտանգները, որոնք կարող են սպառնալ այս հազվագյուտ տեսակներին և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում դրանցից պաշտպանվելու համար Ալլա Ալեքսանյանը ասաց, որ սպառնալիքները այս տեսակների ինչպես և ամբողջ բուսական բազմազանության համար շատ են, իսկ դրանց ազդեցությունը առաջին հերթին տեսանելի է լինում հազվագյուտ,որպես առավել նեղ հարմարվողականությամբ խոցելի տեսակների վրա։
Սպառնալիք կարող է հանդիսանալ օրինակ, մարդու գործունեության ամենատարբեր ոլորտները, կլիմայի փոփոխությունը, ինվազիվ տեսակները, հողերի դեգրադացիան և սրանցից բխող բոլոր բացասական երևույթները։