Ջուլիետա Հովսեփյան
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
Արցախյան 2-րդ պատերազմի օրինակով
Երբ փորձում ես որոնել Google-ում «Արցախյան 2-րդ պատերազմ» այս նկարը առաջիններից է հայտնվում ցուցկում: Այն պատերազմի մասնակից, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարն է, որը հայտնվելով սոցիալական մեդիայում, դարձավ վիրուսային և պատերազմի խորհրդանիշներից։
Մեր ժամանակներում շատ քիչ բան է պետք հայտնի դառնալու համար՝ 15 վայրկյանանոց հոլովակ, մի նկար կամ գուցե, ինչ-որ ֆեյբուքյան փոստ, որը արագ կարող է տարածվել ոչ միայն այնտեղ, որտեղ դու ապրում ես, այլև քո երկրի սահմաններից շատ հեռու։ Այս ամենի հնարավորությունը տալիս են սոցիալական մեդիաները և համացանցը, որոնք ի տարբերություն լրատվամիջոցների թույլ են տալիս հասարակ օգտատերերին ինֆորմացիան տարածել վայրկյանների ընթացքում։ Facebook-ը, Instagram-ը, Telegram-ը, TikTok-ը և այլ սոցիալական մեդիաները կյանքի գրեթե բոլոր իրավիճակներում սկսել են թելադրել իրենց կանոնները, որոնք զարգանում են ժամերի ընթացքում և փոխում են մեր աշխարհը։ Հատկապես պատերազմական իրավիճակում ու տեղեկատվական աղբյուրների բազմազանության պատճառով ավելի է դժվարանում ճիշտ ինֆորմացիան կեղծից տարբերելը։
Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք սոցիալական մեդիայում իրական տեղեկատվական պատերազմի, որի ընթացքում պաշտոնական աղբյուրներն ու լրատվամիջոցները տարածում էին մի տեղեկատվություն, որին, իհարկե, կոչ էին անում անվերապահորեն հավատալ, իսկ սոցիալական մեդիայում ի հայտ եկած բլոգները ու հասարակ մարդիկ տարածում էին բոլորովին այլ տեղեկատվություն, որը սոցիալական մեդիայի հնարավորությունների շնորհիվ , ապացուցում էր իր իրականությանը մոտ լինելը։
Արցախյան 2-րդ պատերազմի վիրտուալ ճակատը



Ուկրաինան և TikTok-ը․ ինչպե՞ս է ռուս-ուկրաինական պատերազմը դարձել «առաջին մեդիա պատերազմը»

Արցախյան 2-րդ պատերազմի վիրտուալ ռազմաճակատը

Արցախյան 2-րդ պարետազմի ամենասկզբից տեղեկատվություն սկսում են տարածել ոչ միայն լրատվամիջոցները և պաշտոնական աղբյուրները, այլև հասարակ մարդիկ՝ տարբեր աղբյուրներից լուրեր ստանալով, արցախցիները և այլն։ CivilNet-ի արցախյան գրասենյակի լրագրող Լիկա (Անժելիկա) Զաքարյանը պատերազմի ամենասկզբից լուսաբանել է իրավիճակը։ Պատերազմի 14-րդ օրը, երբ Լիկայի հետ աշխատող օպերատորին մոբիլիզացնում են, նա սկսում է TELEGRAM-ում վարել օրագիր, որտեղ պատմում է տիրող իրավիճակի, իր ապրումների, պատերազմի ընթացքի մասին։
Լիկան բացի տեքստերից շատ ֆոտեներ է արել, ինչպես ինքն է ասում՝ լուսանկարները պատմություն են պարուակում։
Լիկան հազարավոր հետևորդներ է հավաքում տարբեր սոցիալական ցանցերում, որտեղ տեղեկություններով շարունակում է կիսվել նաև պատերազմից հետո։ Աղջիկը այնպիսի հաջողություն է ունենում, որ իր օրագիրը հետագայում հրատարակվում է «44 Օր. Օրագիր անտեսանելի պատերազմից» գրքի տեսքով, ինչը հետագայում վերածվում է «Անտեսանելին» ֆիլմի։ Գրքում Լիկան ավելացրել է նաև այն օրերը, որոնք բաց էր թողել պատերազմի ընթացքում և շատ նկարներ, որոնք չեն հրապարակվել։ Այս երկու նախագծերից ստացված հասույթը Լիկան փոխանցել է Արցախին։
Պայքարը սոցիալական մեդիայում ծավալել էին նաև բլոգերները, իրենց հետրից տանելով հազարավոր մարդկանց։ Հայ բլոգեր Ռուբեն Եսայանը Facebook-յան խումբ` «ԻնստագրաԴ» բացելու միջոցով սկսել է տեղեկատվական գրոհները հայտնի մարդկանց, լրատվամիջոցների, տարբեր գործիչների սոցիալական մեդիաների էջերին։
Նրանք աշխատել են հիմանականում «արտատպման» սխեմայով։ Գրվել է տեքստ, որը հետագայում հարյուրավոր օգտատերեր ուղարկել են արդեն որոշված երգչի, դերասանի կամ այլ հայտնի մարդում որևէ սոցիալական էջին։ Ռեփեր Օսեթը, երգչուհի Քար Դի Բի-ի ամուսինը, դերասան Դուեյն Ջոնսոնի կինը և այլք ԻնստագրաԴ-ի շնորհիվ իմացել են պատերազմի մասին և INSTAGRAM-ի STORIES բաժնում կիսվել տեղեկություններով։

Բացի այս, Ռուբենը YouTube-ի մոնետիզացիան օգտագործելով, կարողացել է հավաքել գումար և այն ուղարկել «Հայաստան» հիմնադրամին։ 10-15 րոպեանոց Կոմիտասի, Սայաթ Նովայի, Առնո Բաջանյանի և հայ ալ մեծերի երաժշտությամբ ուղեկցվող վիդեոներում տեղադրվում է գովազդ, որի շնորհիվ վիդեն հնարավոր է մոնետիզացնել, և որքան շատ են դիտումները, այքան ավելի մեծ է գումարը։ Վիդեոները ունեն 200-400 հազար դիտում։ Ստացված գումարի մասին Ռուբեն Եսայանը պարբերաբար կիսվել է իր սոցիալական էջերում։
«Կազմեցի խումբ և այդ խմբով սկսեցինք նամակներով գրոհել տարբեր հանրահայտ մարդկանց, որպեսզի իրենք խոսեն այս ամենի մասին»
Վիդեբլոգեր
Ակտիվորեն իրենց սոցիալական մեդիաները օգտագործել են նաև երկու երկրների առաջին դեմքերը, կառավարության անդամները և այլ գործիչներ։
Տեղեկությունները տարածելուց հղում է արվել հենց այդ էջերին։ Նրանց թեկուզ կարճ տեղեկություն պարունակող փոստերը հավաքել են հազարավոր հավանումներ, և դրանցով կիսվել են հարյուրավոր մարդիկ։
Ադրբեջանն էլ իր հերթին էր օգտագործում սոցիալական կայքերը, բայց ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը որոշել էր գնալ ոչ թե խնդրին միջազգային ուշադրությունը գրավելու ճանապարհով, այլ հայկական կողմին ամեն ձևով վնասելու, պայքարի ուժը նվազեցնելու ուղով։ Թիրախ ընտրելով հայ հասարակությունը նրանք տարածում էին այնպիսի վիդեոներ և նկարներ, որոնք լրատվամիջոցները անգամ տարածել չէին կարող։
Ադրբեջանը տեղեկատվական պայքարի համար ընտրել էր մի հարթակ, որը հիմնականում օգտագործվում էր տարածաշրջանում և տեխնիկական ու կոնտենտային առումով սահմնափակումներ գրեթե չունի՝ TELEGRAM։ Այս մեդիա հարթակը թույլ է տալիս այնպիսի կոնտենտ տարածել, որ մնացած գրեթե բոլոր հարթակները արագ կբլոկավորեն։

AZERBAIJANI ARMED FORCES էջը տարածել և տարածում է դաժան տեսարաններ մարտերից, գերիներից, կադրեր հայկական զրահատեղինակների ոչնչացումից, քարտեզներ, գրավված տարածքներից կադրեր և այլն։ Այս TELEGRAM-յան էջը բացի այն, որ գործում է շատ ակտիվ և հավաքել է բազմաթիվ հետևորդներ, շարունակում է աշխատել նաև հիմա։

Այլ էջ է Azerbaijan Cyber Army-ն, որը նպատակաուղղված է կոտրել հայկական ռազմական նշանակություն ունեցող էջերը, տարածել մարդկանց՝ հիմնականում զինվորականների և պաշտոնյաների, անձնական տվյալները և այլն։ Էջի միջոցով ընտրում են նաև հայ թիրախներ և մասսայական սփամ անում նրանց սոցիալական մեդիաների էջերը կամ գրում մեկանաբանություններ նրանց հրապարակումների տակ։ Այս էջը գործում է այն ժամանակ, երբ սկսվում են ինչ-որ ռազմական գործողություններ, բայց չի աշխատում այնպես, ինչպես Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ։

Այս ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիյևը բավականին ակտիվ տեղեկություններ է տարածել Twitter-ում
Պակիստանի նախկին նախագահը հայտնում է իր աջակցությունը Ադրբեջանին՝ Արցախի համար պատերազմում:
Պատերազմը լուսաբանելու իրենց մեթոդները ընտրել են նաև օրատերկրացիներ։ Նրանցից մեկն է կանադացի ֆրիլանս լրագրող , վերլուծաբան և հետազոտող, որը գրում է Հյուսիսային և Հարավային Կովկասի մասին Նեյլ Հաուերը, որը արդեն մի քանի տարի է ապրում է Հայաստանում։ Նեյլը նշեց, որ նա միշտ հետաքրքված է եղել հետսովետական երկրների կյանքով, ինչի համար էլ տեղափոխվել է այստեղ և այս ընթացքում հասցրել է լուսաբանել Սիրիայում և Չեչնյայում տեղի ունեցած հակամարտությունները, որոնց ավելացել է նաև Արցախյան 2-րդ պատերազմը, Հայ-ադրբեջանական բախումները և Ուկրաինայի պատերազմը։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում Նեյլը ակտիվորեն օգտագործել է իր Twitter-յան էջը արագ տեղեկատվություն տարածելու համար և մեծ լրատվամիջոցների ուշադրությունը պատերազմի վրա սևեռելու համար։
«Ռազմաճակատի տարածքով ադրբեջանական հարձակողական գործողությունների մասին հաղորդագրություններ․ Հադրութը ճնշման տակ է, ինչպես նաև արևելյան և հյուսիսարևելյան հատվածները:
Օդային տագնապը նորից միացրել են»,-Նեյլ Հաուեր
Պատերազմից հետո իշխաությունը տեսավ սոցիալական մեդիաների իրական հզորությունը,, և կառավարությունը տեղեկատվության տարածումը սահմանափակելու փորձեր արեց՝ առաջարկելով օրենքում նոր լրացումներ կատարել:
Ուկրաինան և TikTok-ը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը ցույց տվեց, թե որքան կարող են ազդել սոցիալական մեդիաները պատերազմի լուսաբանման վրա։ Ուկրաինացի հայտնի բլոգերները և հասարակ մարդիկ տարածել են միլիոնավոր նկարներ և վիդեոներ իրենց հարազատ քաղաքներից՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է ընթանում պատերազմը։

Ուկրաինացիները ակտիվ են եղել TikTok սոցիալական կայքում, որտեղ Ուկրաինային վերաբերող հեշթեգները ունեն միլիոնավոր դիտումներ, և որոնց օգտագործումը վերածվել էր ֆլեշմոբի, քանի որ դրանք օգտագործում էին աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ նույնիսկ եթե տարածվող կոնտենտը Ուկրաինայի հետ կապ չուներ։
Պատերազմի ընթացքում շատ բլոգերներ ձեռք են բերել միլիոնավոր հետևորդներ և մեծ հանրայնություն։ Նրանցից մեկն է 21-ամյա Վալերիա Շաշենոկը, որի տվյալ ժամանակ trend համարվող երգերով վիդեոները ունեն միջինում 20 միլիոնից ավել դիտում։

Աղջիկը այդ վիդեոներով այնքան հայտնի է դարձել, որ հարցազրույցներ է տվել աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցներին՝ CNN, BBC, EURONEWS և այլն, մասնակցել է Ֆրանսիայի Եվրոպական պարլամենտի նիստին, վերջերս էլ հրապարակել է գիրք պատերազմի մասին։ Նա ունի մեկ միլիոնից ավել հետևորդ TikTok-ում, որտեղ շարունակաբար վիդեոներ է հրապարակում իր կյանքի մասին մինչև պատերազմը, պատերազմից հետո և հիմա։
IՄենք մշակել ենք նոր մեխանիզմ՝ «հեշթեգների արվեստ»։ Մարդիկ, որոնք մի ժամանակ մտածում էին, որ Ուկրաինան ուղղակի Ռուսաստանի մասն է, այժմ իրենք նույնիսկ պատերազմի հետ կապ չունեցող նկարների, փոստերի տակ դնում են #standwithukraine #prayforukraine հեշթեգերը։ Սա կարող է անհեթեթ թվալ, բայց սրա միջոցով մենք լսելի ենք դարձնում մեր ձայնը, մեր մասին իմանում են, նայում են մեր տարածած վիդեոները, և տեսնում են, որ մեր երկիրը իրական արհավիրքի մեջ է։ Հեշթեգները օգտագործելով մենք գումար ենք հավաքում մեր հիմնադրամներում, որոնց միջոցով օգնում ենք մեր բանակին պայքարել թշնամու դեմ։ Բոլորը կհամաձայնեն, որ առցանց պատերազմը մենք արդեն հաղթել ենք։
Ալինա Մալիշեվսկայա, ուկրաինացի բլոգեր
«Հիմա պատերազմները շատ են փոխվել։ Մեծ խնդիր կա լրատվամիջոցների համար, քանի որ նրանք հաճախ չեն կարող տարածել այն տեղեկությունը, որը ճիշտ է, օրինակ՝ գերիների կամ գրավված տարածքների հետ կապված, բայց փոխարենը հանրությունը այդ տեղեկությունը ստանում է սոցիալական մեդիայի կայքերից։ Որևէ կոնկրետ լուծում հիմա չկա, պետք է ուղղակի ֆիլտրել, բայց դա լրագրողի հիմնական գործոնն է։ Ինտերնետի դեմ պայքարել ,միևնույնն է, չենք կարող»
Նեյլ Հաուեր
Լրագրող
Սոցիալական մեդիաները ցույց տվեցին, որ պատերազմների ժամնակ իրենք դառնում են մարտի առանձին դաշտ, որտեղ զիվոր կարող են լինել գրեթե բոլորը։ Բայց ինչպես իրական կռվում, այստեղ նույնպես պետք է ռազմավարություն ունենալ, ոչ թե կռվել՝ չիմանալով, թե ինչի կամ ում դեմ է մղվում պայքարը։ Իսկ ճշգրիտ ռազմավարություն մշակելու համար նախ անհրաժեշտ է ունենալ հասարակություն, որը ծանոթ է մարտի դաշտին, այսինքն՝ մեդիագրագետ է։ Իմանալով, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիաները ի օգուտ մեզ, մենք կկարողանանք գոնե ցույց տալ աշխարհին, թե ինչ է կատարվում մեր երկրում, իսկ հակառակորդի պրոպագանդային չենք տրվի։ Սա մեզ համար օդի պես կարևոր է , քանի որ պատերազմը մեզ համար դեռ չի ավարտվել։