Այս ֆոտոպատմությունը ներկայացնում է Աշխեն Ասատրյանի աշխատանքները, որոնք առանձնանում են իրենց յուրահատուկ կերպարներով ու գույներով՝ հետաքրքրելով յուրաքանչյուր այցելուի։
Դիանա Զիրոյան
Աշխեն Ասատրյանը ներկայացնում է իր աշխարհը, որտեղ ճարտարապետությունը հանդիպում է արվեստին։ Նրա «Անսահմանության եզրին» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը բացվեց «Նարեկացի» արվեստի միությունում, հնարավորություն տվեց տեսնելու նրա արվեստի սահմանները։
ՆԱՄ ցուցահանդեսների համակարգող Լիլիթ Համբարձումյան, նկարիչ-ճարտարապետ Աշխեն Ասատրյան
Ցուցահանդեսին ներկաների մեծ մասն ընկերներն էին և ընտանիքի անդամները, հարազատները։
Աշխենը մասնագիտությունը զգացվում է իր նկարներում։ Ճարտարապետի աշխատանքներում կան հստակ գծեր ու ձևեր, սակայն գույներն ու հույզերը դուրս են գալիս այդ սահմաններից՝ ստեղծելով արվեստի մի նոր աշխարհ
Ցուցահանդեսի ընթացքում բոլորի ուշադրությունը գրավեց փոքրիկ աղջնակը։ Նրա պարը դրական տրամադրություն էր փոխանցում ներկաներին։
Աշխենի խոսքով` իր աշխատանքները ներկայացնում են մարդկանց ու բնության հարաբերությունը յուրահատուկ ոճով։