Նորահայտ արվեստագետները
«Աշխարհը և մենք» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է նորահայտ արվեստագետների ստեղծագործությունները: Այն միավորում էր համաշխարհային և հայ արվեստի անցյալը, ներկան և ապագան։
  • Լաուրա Հարությունյան

«Լիվըր» ընկերությունը Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել էր «Աշխարհը և մենք» խորագրով ցուցահանդես-վաճառք։ Ակադեմիայի ցուցասրահում ներկայացված էին 2023-2024 թթ. ուսումնական տարվա 3-րդ կուրսի ուսանողների խմբային և անհատական աշխատանքները։ Ցուցադրված էր 21 ուսանողի 35 աշխատանք։ Նախագծի հիմքում համաշխարհային և հայ արվեստի պատմությունն էր, ներկան և ապագան։

Learn more
Learn more
Learn more

Երիտասարդ արվեստագետների ներկայացրած աշխատանքները երկու նպատակ ունեին՝ պահպանել ազգայինը և զուգորդել այն համաշխարհային արվեստի հետ։ Ուսանողներից շատերն առաջին անգամ էին մասնակցում նման ցուցահանդեսի։ Տպավորությունները վառ էին, իսկ ապագայի հետ կապված պլանները` շատ։ Ցանկանում են հաճախակի մասնակցել նման ցուցադրությունների և ներկայացնել հայկական մշակույթն ամենուր։

Learn more
Learn more
Learn more

Սոնա Գասպարյանն ասում է. «Երբ ստացանք ցուցհանդեսին մասնակցելու առաջարկ, շատերս չգիտեինք, թե ինչ թեմայով պետք է ստեղծագործենք։ Շատ քննարկումներ են տեղի ունեցել և վեջում ընտրել ենք մեզ համար ամենակարևոր թեմաներից մեկը՝ դիցաբանությունը»։



Learn more
Learn more
Learn more

Երեքով են աշխատել մեկ թեմայի շուրջ, ամեն մեկը ներկայացրել է մեկ աստծո: Քանի որ ամբողջ աշխարհում հայտնի է հունական դիցաբանությունը, իսկ հայկականը նույնքան հարուստ է, բայց քչերը գիտեն դրա մասին, այդ պատճառով որոշել են իրենց գործերում ներկայացնել հայկական դիցաբանության երեք չաստվածներին՝ Անահիտին, Արամազդին և Վահագնին։ Նոր, ավելի մեծ քայլեր անելու ցանկություն կա, արվեստագետների խոսքով` շատ կարևոր է ճանաչված լինելը, մարդկանց հետաքրքրելն անհատական աշխատանքներով։