Հաշմանդամության և բլոգինգի կապը
« Հաշմանդամությունը դատավճիռ չէ․․․․»
Ստելա Ասրյան
ԲՊՀ լրագրության 4-րդ կուրսի ուսանող

Յուրաքանչյուր մարդ ունի իր հայացքներն ու խոսքը՝ անկախ իր ֆիզիկական կամ մտավոր հնարավորություններից։

Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են , ովքեր իրենց գործունեությամբ, ստեղծարարությամբ ու մասնագիտական ներգրավվածությամբ ձևավորում են մեր հասարակությունը։

2025 թվականի տվյալներով՝

Ըստ Judy Initative-ի` Հայաստանում ապրում է .

  • 195634
    Հաշմանդամություն ունեցող անձ
  • 6,7%
    Ամբողջ ՀՀ բնակչության
  • 9182
    Երիտասարդ հաշմանդամներ

Սակայն այս թվերի ետևում պարզապես վիճակագրական միավորներ չեն։ Նրանք իրական մարդիկ են՝ իրենց կյանքով ու անհատական պատմություններով։

Նրանցից շատերը օգտագործում են համացանցը, սոցիալական հարթակները իրենց պատմությունը ներկայացնելու ու անցած ուղղով կիսվելու նպատակով ։ Նրանք պայքարում են ընդունված և լսված լինելու համար։

Պատմությունները վերցված են իրական կյանքից



Շատ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ հաճախ կոմպլեքսավորվում են, խուսափում են շփումներից և քննադատական կարծիքներից։ Սակայն նրանցից տարբերվում է 18-ամյա Աշոտը․ նա դեռ մանկուց հետաքրքրված է եղել բլոգինգով։ Փոքրուց տատիկի Instagram էջով ուղիղ եթերներ էր անում և արդեն իսկ վստահ էր, որ մի օր լուրջ կզբաղվի բլոգինգով։ Այսօր Աշոտը ակտիվ է իր Instagram և TikTok էջերում։ Instagram-ում ունի մոտ 4000, իսկ TikTok-ում՝ շուրջ 4300 հետևորդ։



Աշոտը իր բլոգում անդրադառնում է հաշմանդամության խնդիրներին, խտրական վերաբերմունքին, ներկայացնում է իր անցած ուղղին, առօրյան ,բարձրաձայնում է միջավայրի անհարմարության հետ կապված խնդիրները, ոգեշնչում է և կոտրում կարծրատիպեր։Աշոտի նպատակն է, որ իր հոլովակներով փոխի մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և մարդիկ լինեն ավելի տեղեկացված։
Աշոտ Հովհաննիսյանը հոլովակ է նկարահանում Story բաժնի համար

Աշոտը դեռևս 9 ամսական հասակից ամենօրյա գրաֆիկով այցելում է «Հանրապետական վերականգնողական կենտրոն»։

Ժամանակավոր բնակվում է կենտրոնի կանաչ տնակում։

Տնակից մի քանի քայլ է դեպի վերականգնողական կենտրոն։

Աշոտը, լինելով SMM մասնագետ, արդեն մեկ տարուց ավել է ինչ զբաղվում է վերականգնողական կենտրոնի սոցիալական էջերի կառավարմամբ։

Նա նշում է , որ հստակ գիտի, թե ինչ պետք է անել, ինչ ցույց տալ, ինչպես աշխատել երեխաների հետ։ Իր համար սա ուղղակի աշխատանք չէ, այլ՝ առաքելություն է։ Բոլոր պրոյեկտներից զատ ամենանախընտրելին ու սիրելին մնում է այն կենտրոնի պրոյեկտը, որտեղ անցել են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը։



Աշոտը հոլովակ է պատրաստում կենտրոնի սոցիալական էջերի համար

Նույն վերականգնողական կենտրոնում կան նաև այլ հաշմանդամ երիտասարդներ, ովքեր նույնպես աշխատում են։

Երիտասարդներից մեկը Նարեն է, ով էրգոթերապիստ է։ Նա արդեն մի քանի տարի է, ինչ օգնում է երեխաներին դառնալ ավելի անկախ և բարձրացնել նրանց կյանքի որակը։ Նարեի կարծիքով բլոգինգը դրական ազդեցություն է ունենում հաշմանդամություն ունեցող անձանց վրա ։


Նարե Մխիթարյանը՝ բլոգինգի ազդեցության մասին
Ի տարբերություն Նարեի՝ Աշոտը առանձնացնում է նաև բլոգինգի բացասական կողմերը․ դրանցից հիմնականը հեյթերներն են։ Սակայն նա դրանց նկատմամբ լիովին անտարբեր է և կարծում է, որ նույնիսկ օգնում են էջի ակտիվությանը։ Աշոտի ամենամեծ մոտիվացիայի աղբյուրը այն է, որ իր հոլովակներին մասնակից է դարձնում նաև ընկերներին , օգնում է շատերին չկոմպլեքսավորվել և իր բլոգի շնորհիվ շատ հաշմանդամություն ունեցող երիտասարդներ ավելի ազատ և անկաշկանդ են դարձել ու հենց իրեն հաճախ տվյալ երիտասարդները նամակներ են գրում դրա մասին։