Այս տարվա թոփ մասնագիտությունները․ ի՞նչ են ընտրում երիտասարդները

Մասնագիտության ընտրությունը մարդու կյանքի կարևոր և պատասխանատու փուլերից մեկն է, որն ազդում է նրա կարիերայի և կյանքի որակի վրա։ Այսօր, երբ աշխատաշուկան արագ փոփոխվում է, երիտասարդները պետք է ունենան անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում, ինչի համար շատ կարևոր է նաև ճիշտ կրթական ուղղությունը և աջակցությունը:

  • Արմինե Գրիգորյան
Որո՞նք են Հայաստանի այսօրվա ամենապահանջված մասնագիտություններն ու բուհերը, ինչպե՞ս են կրթական հաստատությունները և մասնագետները օգնում աշակերտներին ընտրել ճիշտ մասնագիտություն և ինչո՞վ են առաջնորդվում երիտասարդները մասնագիտություն ընտրելիս։

Գնահատման և թեստավորման կենտոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ, ըստ հայտագրման տվյալների՝ 2024 թվականի ամենապահանջված մասնագիտություններ են՝ ատամնաբուժությունը, հանրային քաղաքականությունն ու կառավարումը, իրավագիտությունը, հասարակայնության հետ կապերը և միջազգային հարաբերությունները։ Իսկ ամենամեծ թվով դիմորդներ ընդունել են՝ Երևանի պետական համալսարանը (2043), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (1229), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (1202), Վ․ Բրյուսովի պետական համալսարանը (1008) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ 898 դիմորդ։

Վերջին տարիներին մասնագիտություն ընտրելու գործընթացը էական փոփոխությունների է ենթարկվել։ Նախկինում ծնողների ազդեցությունը մեծ էր երեխաների մասնագիտության ընտրության հարցում, հիմա մի փոքր այլ է։ Այժմ դպրոցներում գործում են հատուկ մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, որոնք ապագա ուսանողներին օգնում են ինքնուրույն ընտրել իրենց ուղին, աշակերտները կարող են մասնակցել տարբեր ծրագերի, ձեռք բերել հմտություններ, գիտելիքներ և ըստ դրա ընտրել մասնագիտություն։

«Մասնագիտական կողմնորոշում» առարակայի ուսուցիչ Անժելա Մկրտչյանի խոսքով՝ երեխաները մասնագիտությունները ընտրում են հիմնականում իրենց նախասիրություններից ելնելով․ «Դասընթացի շրջանակներում, ամեն անգամ ներկայացնում ենք մեկ մասնագիտություն և դրա շուրջ կատարում քննարկումներ: Աշակերտները, հաշվի առնելով իրենց առանձնահատկությունները և աշխատաշուկայի պահանջները, ընտրում են իրենց նախընտրած մասնագիտությունը և կազմում պլան։ Այն կիրառվում է, հետևյալ կերպ՝ «ուզում եմ», «կարող եմ», «պետք է», աշակերտները այս մեթոդով առաջնորդվելիս գտնում են շատ հարցերի պատասախաններ»։


Անժելա Մկրտչյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
Անժելա Մկրտչյանը ընդգծում է, որ աշակերտներին, իրենց մասնագիտության ընտրության հարցում օգնելու համար կազմակերպում են էքսկուրսիաներ: Այս միջոցառումներն օգնում են երեխաներին ունենալ մեծ հնարավորություն ծանոթանալու տարբեր մասնագիտություններին, ինչը նպաստում է նրանց գիտակցության ձևավորմանը և ուղղորդում է ճիշտ ընտրություն կատարել։

Անցկացրել ենք հարցում աշակերտների շրջանում, պարզելու, թե որքանով է արդյունավետ մասնագիտական կողմնորոշման դասընթացը, որքանով է օգնել մասնագիտական ընտրության հարցում և ինչո՞վ է պայմանավորված նրանց ընտրությունը։



Հարցման մասնակիցների 26.5%-ը դեռ չէր ընտրել մասնագիտություն, իսկ մնացած 73.5%-ը արդեն կողմնորոշվել էր մասնագիտության հարցում՝ ելնելով նախասիրություններից և աշխատաշուկայի պահանջարկից։ Նրանց 4․3%-ը ընտրել է միջազգային հարաբերությունները, իսկ 8%-ն ուզում է գրաֆիկ դիզայներ դառնալ: Հարցվածների 30%-ը իրեն տեսնում է բժշկության և դեղագործության ոլորտում, 20%-ն էլ բիզնես կառավարիչ կդառնա: Ցանկի հաջորդ մասնագիտություններն են ծրագրավորումը` 9․6%, հասարակայնության հետ կապերը` 9․6%։ Աշակերտների պատասխաններից պարզ դարձավ, որ առարկան որոշակի չափով օգնել է իրենց մասնագիտության կողմնորշման հարցում, հաճախելով տարբեր էքսկուրսիանների, մասնակցելով տարբեր ծրագրերի՝ բացահայտել են իրենց հմտությունները և կատարել ճիշտ ընտրություն։
«Շատ դժվար եմ, որոշում կայացրել մասնագիտության հարցում, այն ժամանակ միշտ նախասիրություններիս էի առաջնահերթություն տալիս, բայց հիմա նաև հաշվի եմ առնում աշխատաշուկայի պահանջարկը։ Որոշել եմ բիզնես խորհրդատվություն սովորել, հիմա այդ ուղղությամբ եմ մտածում»։
12-րդ դասարանի աշակերտ Տաթև Սարգսյանի համար մասնագիտության ընտրությունը շատ դժվար է եղել.
«Մասնագիտության ընտրության հարցում համոզված եմ, ուզում եմ մենեջմենթ կառավարում սովորել, սիրում եմ շատ այդ մասնագիտությունը, աշխատաշուկայի պահանջարկն էլ եմ ուսումնասիրել, բայց առաջնահերթությունը տվել եմ նախասիրություններիս»։
Իսկ 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Սահակյանը վերջնականապես ընտրել է իր մասնագիտությունը, կարծում է, որ չի փոխի և ճիշտ որոշում է կայացրել.

Վերջին հաշվով կարևոր է, որ ապագա մասնագետները ընտրեն այն ուղին, որը կհամապատասխանի իրենց ներքին ձգտումներին ու հետաքրքրություններին, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել հաջողության իրենց մասնագիտական կյանքում։