2025 թվականի նոյեմբերի 27-30 Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված զբոսաշրջությանը Հայաստանում» միջոցառումը։ Ցուցահանդեսը համախմբել էր ֆիլատելիայի ոլորտի ներկայացուցիչներին ու հավաքորդներին՝ ներկայացնելու Հայաստանի պատմական, մշակութային և զբոսաշրջային բազմազանությունը ֆիլատելիստական նյութերի միջոցով։
Ցուցահանդեսին մասնակցում էին ասոցիացիայի 20 անդամներ՝ իրենց հավաքածուներով, որոնք բոլորն առնչվում էին հայկական ինքնությանը, մշակույթին ու պատմությանը։ Ներկայացված հավաքածուները ցույց էին տալիս, թե ինչպես կարող է ֆիլատելիան վերածվել մշակութային հիշողության պահպանման և տարածման հարթակի։