Մանկապատանեկան ֆուտբոլը՝ հավաքականի հաջողության բանալին
Հայկական ֆոըտբոլում խնդիրները շատ են, սակայն, եթե չունենանք կայուն և զարգացող մանկապատանեկան ֆուտբոլ, չենք կարող խոսել հայկական ֆուտբոլի զարգացման մասին։
  • Լիլիթ Աբրահամյան
«Հայկական ֆուտբոլում խնդիրները բազմաշերտ են և շատ խորը, դրանց մասին կարելի է խոսել ամիսներով։ Գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլում է, քանի որ ֆուտբոլի զարգացման հիքմն ու բանալին այնտեղ է»,- մեզ հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը։


Մենուա Մեհրաբյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
Ըստ Մենուա Մեհրաբյանի. «Առաջնայինը պետք է լինի մանկապատանեկան ֆուտբոլը, որի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ կրթված և որակապես բարձր մարզիչներ, որոնց թիվը, ցավոք, Հայաստանում հազիվ թե հասնի 1 տասնյակի։ Սա մեծագույն խնդիր է, քանի որ պատանուն մեծ ֆուտբոլիստ դարձնող առաջին պատասխանատուն որակյալ մարզիչն է։ Պետք է ահռելի ուշադրություն դարձնել մարզիչներին, ակումբներին կամ ակադեմիաներին, առանց խնայելու միջոցներ տրամադրել մանկապատանեկան ֆուտբոլին, միջազգային մրցաշարերին հաճախակի մասնակցել»։






Ֆուտբոլասերներից Սասուն Մարտիրոսյանը ևս այն մտքին է, որ եթե երկիրը ունենա պատրաստված մանկապատանեկան հավաքական, ապա հետագայում ազգային հավաքականը կհաջողի իր խաղերը։ Ըստ մեկնաբանի` Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլը հետաքրքրում է հաշված մարդկանց, իսկ դրանում առկա խնդիրները հուզում են եզակիներին․ «Մինչդեռ, մինչեւ չունենանք կայուն և զարգացող մանկապատանեկան ֆուտբոլ, մենք չենք կարող խոսել հայկական ֆուտբոլի զարգացման մասին»,- ընդգծեց նա։







«Ֆիզիկական պատրաստվածության խնդիր կա․ շատ շուտ են հոգնում, քանի որ հիմնականում նորեկների են կանչում հավաքականի կազմ և բոլորը ուզում են իրենց լավագույն որակները ցուցադրել, սկսում են անհատական խաղ ցույց տալ, որի արդյունքում էլ չենք տեսնում թիմային խաղ»,- ասաց Հովհաննես։
Երբ զրուցում էինք ֆուտբոլասերների հետ, թե արդյո՞ք խնդիրներ նկատել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում նրանք ասացին, որ խնդիրներ միշտ եղել են և շարունակում են լինել։ Նրանցից շատերը ընդգծեցին, որ առաջնային խնդիր է պատրաստվածությունը․
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից
Այս նույն կարծիքն է կիսում Նարեկ Մկրտչյանը, շեշտելով, որ առաջին խաղակեսում հավաքականը լավ է հանդես գալիս, բայց երկրորդ խաղակեսում զգացվում է ինչ-որ հոգնածություն կամ թուլություն, որը պայմանավորված է նրանց պատրաստվածության աստիճանից։ Խնդիրներից մեկը նաև հավաքականում առկա անառողջ մթնոլորտն է: Այդ մասին խոսեց նաև Հովհաննես և հավելեց. «Դրա համար էլ Հենրիկ Մխիթարյանը հեռացավ»։

Մենուա Մեհրաբյանի համոզմամբ` Ազգային հավաքականը կարող է երբեմն հաջող հանդես գալ՝ դրսից հրավիրված օտարազգի ֆուտբոլիստների հաշվին, բայց այդ ամենը կլինի խաբուսիկ, կարճաժամկետ և անարդյունավետ հաջողություն։




Ֆուտբոլասերների հետ զրույցի ընթացքում խոսեցինք նաև հավաքականի վերջին տարիների առաջընթացի մասին և արձանագրեցինք, որ հավաքականը որոշ չափով ունի առաջընթաց․ «Կարող եմ ասել, որ համեմատ մյուս տարիների, մի շարք դրական փոփոխություններ են նկատվում, ինչը նպաստում է մեր հաղթանակներին։ Սակայն դեռ շատ անելիքներ կան, և շարունակական աշխատանք է պահանջվում՝ ավելի բարձր մակարդակի հասնելու համար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը, իսկ Հովհաննեսի համար միակ փոփոխությունը խոշոր հաշվով չպարտվելն է։