Այնթապի ստեղծագործական անկյունը․ «galstyanaRT»
  • Անահիտ Դիվանյան
«Ավարտելուց հետո որոշեցի, որ ուզում եմ մի աշխարհ ստեղծել, որը նման չի լինի մյուս կրթական կենտրոններին, կտա մարդկանց ազատություն ու անսահման երազելու հնարավորություն»։
Երիտասարդ նկարչուհի Մարինե Գալստյանը համալսարանն ավարտելուց հետո իր համայնքում արվեստանոց բացեց, երեխաների մեջ մշակույթի հանդեպ սերն ավելացնելու, իր բնակավայրում ժամանակակից արվեստի շունչը տարածելու, երեխաների նկարչական կարողությունները զարգացնելու համար։

Արվեստանոցը գտնվում է Արարատի մարզի Այնթապ գյուղում, արդեն 4 տարի գործում է։ Այդ ընթացքում 6 ցուցահանդես են ունեցել, որոնցից մեկը՝ Մասիսում, մյուս հինգը՝ Երևանում։ Ստուդիայի սաները նկարազարդել են «Ծեր շոգենավը» հեքիաթի գիրքը, տպագրվել են «Ծիծեռնակ» ամսագրում, համագործակցություններ են ունեցել մանկագիրների հետ, նաև՝ Today Art Initiative -ի հետ։
Այս պահին ունեն «GalstyanArt» արվեստանոց է հաճախում 30 6-ից 15 տարեկան երեխաներ և պատանիներ։