Սոնան պատմում է, որ գյուղը վերջերս հայտնի է դարձել նաև «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ-ի շնորհիվ, որը ամեն ամսվա վերջին կիրակի օրը Մեղրաձորում իրականացնում է միջոցառումների շարք։ Միջոցառումները նպատակ ունեն խթանել ինքնաճանաչման, հայրենաճանաչման և հայրենասիրության զարգացումը։ Եվ, ինչպես նշված է «Վարը Վարենկ»-ի ֆեյսբուքյան էջում՝ ազգային մշակույթը ազգի պահպանման կարևորագույն հենասյուներից է։ Մեզ, որպես ժառանգություն, հասել է մի վիթխարի, բայց միևնույն ժամանակ անընդհատ զարգացում և տարածում պահանջող հարստություն։ Միայն շարունակելով մեզ փոխանցված առաքելությունը կարող ենք արժանի լինել մեր գոյության համար իրենց գոյությունը կիսատ թողած հերոսներին։
Նշենք, որ «Վարը վարենկ, վարոծը շբռդենկ» արտահայտությունը եկել է Արծափի բարբառից և նշանակում է հանձնված գործը պատշաճ կատարել։ Այսօր Մեղրաձորում շատ են նաև ձիարշավարանները: Այստեղ իրականացվում են ձիավարություններ տարբեր երթուղիներով, օրինակ` գյուղի սկզբից դեպի Թորոն չռիկ ջրվեժ: