Գիտության շաբաթ
Առաջին անգամ, Երևանում և հանրապետության բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6ը տեղի ունեցավ գիտությանը և տեխնոլոգիաներին նվիրված փառատոն:
  • Լաուրա Հարությունյան
Փառատոնը բաժանված էր հետևյալ խորագրերը կրող երեք մասերի՝ « Գիտությունն ամենուր է», «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները», «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր»։

«Գիտությունն ամենուր է» խորագիրով միջոցառումների շարքը վերաբերում էր Հայաստանում կատարվող գիտափորձերին։ Փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան գիտնականների հետ շփվելու, ցուցադրությունների և քննարկումների միջոցով իմանալու, թե ինչ խնդիրներ է լուծում գիտությունը և ինչպես է զարգացել գիտական միտքը։


Գիտության փառատոնի՝ «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» հատվածը վերաբերում էր երեխաներին և երիտասարդներին. ինչու՞ դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան կամ մարդաբան, ո՞ր համալսարանում սովորել, ինչո՞ւ դառնալ լավ մասնագետ. այս հարցերի պատասխանները երեխաները ստանում էին տարբեր խաղերի, հետաքրքիր փորձերի միջոցով։


Փառատոնի վերջին հատվածը՝« Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր» խորագրով, նվիրված էր գիտական ֆանտաստիկային՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։