հարցազրույց
Եթե չսիրես, հնարավոր չէ նույնիսկ կես ժամ զբաղվել այս գործով․ Անուշ Եղիազարյան
Գոբելենագործությունը տարածված մասնագիտություն չէ Հայաստանում, սակայն գոբելենագործները այժմ անում են հնարավորինս, որպեսզի նոր սերունդը ճանաչի և ցանկություն ունենա շարունակել իրենց մասնագիտացումը այս ոլորտում։
  • Լիլիթ Աբրահամյան
Գոբելենագործ Անուշ Եղիազարյանն ասում է, որ արվեստի այս ճյուղը ունի մեծ արժեք՝ թե՛ որպես մշակութային ժառանգություն, թե՛ անձնական ինքնադրսևորման և հոգեկան թերապիայի միջոց։ Ժառանգելով գոբելենի հանդեպ սերն իր հորից՝ նա ստեղծել է մի աշխարհ, որտեղ գույներն ու դիզայնը խոսում են այլ իրականության մասին։ Նրա արվեստանոցը դարձել է այն վայրը, որտեղ կյանքն ամբողջովին վերափոխվում է։ Անկախ դժվարություններից՝ նա հաստատակամորեն գնում է առաջ՝ տարբեր երկրներում ներկայացնելով հայկական գոբելենի գեղեցկությունն ու իր նուրբ ձեռագրի ուժը։



-Տիկին Եղիազարյան մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին։
-Իմ մասնագիտությունը կյանքի բերումով արդեն ընտրված էր, այն առումով, որ հայրս (Հայաստանի վաստակավոր նկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյան-հեղ.) եղել է Հայաստանում գեբելենագործության արվեստի հիմնադիր։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան։ Որպես լավագույն ուսանող նրան արվեստանոց են առաջարկել Սանկտ Պետերբուրգում, Բայց նա հրաժարվում է և վերադառնում հայրենիք, որպեսզի գոբելենի արվեստը տարածի։ Ես սովորել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջում,ապա Գեղարվեստի ակադեմիայում, բայց իմ իրական ուսուցիչը և կողմնորոշողը եղել է հայրիկս։ Գիտությունների դոկտոր եմ, բազմաթիվ գրքերի և ձեռնարկների,ինչպես նաև մոտ 70 գիտական հոդվածների հեղինակ։
-Կա՞ն այլ մարդիկ, որոնք, բացի Ձեր հայրիկից, որոնք ուղղորդել են Ձեզ մասնագիտության ընտրության հարցում։
-Հայրիկից բացի ոչ ոք չի ուղորդել։ Ճիշտն ասած հայրիկն էլ չի ուղղորդել /ծիծաղում է/։ Անկախ իմ կամքից եմ ընտրել։ Արվեստի տարբեր ձևերով զբաղվել եմ, բայց այդ բոլորից ընտրել եմ այն, որը հոգեհարազատ է ինձ։ Գոբելենը շատ աշխատատար է և դժվար։ Եթե այն չսիրես, հնարավոր չէ նույնիսկ կես ժամ զբաղվել այս գործով։

-Եղե՞լ են արվեստագետներ, որոնցից օրինակ եք վերցրել։
-Անպայման։ Այս արվեստի մեջ կան հետաքրքիր շատ նկարիչներ, ինպիսին է Ժան Լուր Սան, որը եղել է գեբելենի արվեստի բարենորոգիչը: 20-րդ դարի սկզբին նա իր նախաձեռնությամբ բարենորոգման ենթարկեց գոբելենի արվեստը։-Անպայման։ Այս արվեստի մեջ կան հետաքրքիր շատ նկարիչներ, ինպիսին է Ժան Լուր Սան, որը եղել է գեբելենի արվեստի բարենորոգիչը: 20-րդ դարի սկզբին նա իր նախաձեռնությամբ բարենորոգման ենթարկեց գոբելենի արվեստը։
-Որտե՞ղ եք սովորաբար աշխատում ։
-Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի որևիցե մի տեղ, որտեղ կարողանում է կտրվել առօրյա հոգսերից, իմ պարագայում դա արվեստանոցն է, որտեղ իմ գոբելենի դազգահն է, թելերը։ Հայրիկիս արվեստանոցն է, որը ժառանգել եմ։
-Ինչ-որ խոչընդոտների հանդիպե՞լ եք Ձեր գործունեության ընթացքում, ինչպե՞ս եք հաղթահարում։
-Բոլոր արվեստագետների կյանքում լինում են խոչընդոտներ անպայման։ Խոչընդոտ կարող է լինել ստեղծագործական մտահղացումների ժամանակաաշրջանն է, որը կապված է մարդու հոգեկան և հուզական ապրումների հետ։ Ինչպես նաև մեզ շրջապատող գործոնները ևս խոչընդոտ են։ Ե՛վ գոբելենագործության միջոցով եմ հաղթահարում, և՛, երբեմն, ինքնիրեն է հաղթահարվում:
-Ո՞րն է Ձեր ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը։
-Ցուցահանդեսները։ Ես բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից եմ։ Անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել, 2016 թվականին ճանաչվել եմ Հայաստանում դեկորատիվ արվեստի լավագույն աշխատանքի հեղինակ։
-Ո՞րն է Ձեր ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը։
-Ցուցահանդեսները։ Ես բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից եմ։ Անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել, 2016 թվականին ճանաչվել եմ Հայաստանում դեկորատիվ արվեստի լավագույն աշխատանքի հեղինակ։
-Միայն Հայաստանո՞ւմ եք ցուցահանդեսների մասնակցում թե՞ արտերկրում ևս։
-Հայաստանից դուրս էլ եմ մասնակցում՝ Ռուսաստանում, Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում։ Այժմ պատրաստվում եմ Գերմանիա գնալ։
- Երբ ուսումնասիրում էի գեղարվեստական կրթության բաժնում սովորողներին, նկատեցի, որ աղջիկներ են մեծ մասը, ո՞րն է պատճառը։
-Այո, հիմնականում աղջիկներ են սովորում, բայց կասեմ, որ աշխարհի բոլոր երկներում գոբելենի արվեստի հիմնադիրները տղամարդիկ են եղել, օրինակ Վրաստանում՝ Գիվիկ Անդարելին, Մեքսիկայում Մաքասիմ Լաուրան։ Ամենալուրջ աշխատանքները նրանց ձեռքով են ստեղծվել, պարզապես կանայք վերցրել են և գերազանցել (ծիծաղում է)։