—Միջավայր ասելով՝ մենք հասկանում ենք այնպիսի գործոններ, որոնք վերաբերում են փողոցների, շենքերի հարմարավետությանը, ինչպես նաև թեքահարթակների առկայությանը։ Մատչելիության ապահովումը, հատկապես կրթական հաստատություններում (դպրոցներ, համալսարաններ), պետք է լինի խիստ պահանջված, ինչը ենթադրում է, որ բոլոր շենքերը պետք է համապատասխանեն միջազգային մակարդակով սահմանված մատչելիության ստանդարտներին։ Այդ ստանդարտները պարտադիր են, որովհետև բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձիք, միտում ունենալով շարունակելու իրենց կրթությունը, չեն դիմում կրթական հաստատություններ, քանի որ իրենց համար մատչելի չեն։ Մատչելիության բացակայությունը, արդյունքում, խախտում է նրանց կրթության իրավունքը։