-Պետք է հասկանալ, որ այն անձը, որը ենթարկվել է բռնության, մեղավոր չէ, հասարակությունը պետք է աջակցող վերաբերմունք ցուցաբերի, դա կարող է լինել տարբեր հարթակներով, տարբեր ձևերով։ Գոյություն ունի «Բռնության մշակույթ», դա այն հասարակությունն է, որտեղ շատ են նման դեպքերը, և բոլորն արդարացված են, մենք պետք է երբեք չարդարացնենք, և եթե ինչ որ հարթակներով, թեկուզ հումորով, փորձում են մեղադրել անձին, պետք է չընդունենք և փորձենք օգտակար լինել։