Աղբավայրերից մինչև վերամշակում․ Հայաստանի մարտահրավերները
Նախագծի ղեկավար՝ Նարեկ Ալեքսանյան
Նախագծի հեղինակ՝ Կարինե Ղուկասյան
Հայաստանում թափոնների կառավարումը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. տարեկան գեներացվող մոտ 590,000 տոննա աղբի մեծ մասը հայտնվում է չկարգավորվող աղբավայրերում։
Հայաստանի ավելի քան 40 համայնքային աղբավայրերի մեծ մասը չունի տարրական պաշտպանիչ շերտեր,ինչի հետևանքով թունավոր նյութերը և պլաստիկը աղտոտում են հողն ու ստորգետնյա ջրերը։
Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն է գոյանում։ Որքան էլ որ զարմանալի թվա, բայց Հայաստանում մեկ բնակիչը միջին վիճակագրական եվրոպացուց 2,5 անգամ քիչ  թափոն է գոյացնում։
Հարցազրույցներ
  • Սիլվա Ադամյան

    Բնապահպան
  • Գորիկ Ավետիսյան
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
    Բնապահպանության վարչության պետի տեղակալ
  • Արմեն Բեգոյան
    Բնապահպանության վարչության պետ
Բնապահպան Սիլվա Ադամյանը ընդգծում է, որ բավականին լուրջ կազմակերպություններ են եկել Հայաստան աղբի վերամշակման համար, սակայն մերժվել են։
Տնտեսական ցածր շահավետության և ենթակառուցվածքների բացակայության պայմաններում վերամշակումը կազմում է չնչին տոկոս, թեև պետական ու միջազգային մակարդակներով փորձեր են արվում իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Հարցազրույցները պատրաստվել են Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում մասնագիտական պրակտիկայի ընթացքում
Նկարները վերցված են հայկական սոցցանցերից
Թվային աշխարհում Սևանը ապրում է, իրականում՝ տուժում
Մինչ արհեստական բանականությունը փորձում է գեներացնել Սևանա լիճի իդեալական պատկերը, մենք արդեն ականատես ենք իրականության՝ աղտոտված ափերի, կուտակված թափոնների ու բնության լուռ օգնության կանչի։
Աղբի հիմնական աղբյուրներն են.
  • Անկառավարելի աղբավայրեր. լճի մերձակա համայնքներում գործող ոչ պաշտոնական և չհսկվող աղբավայրերը։
  • Լիճ թափվող գետեր. գետերի միջոցով ջրահավաք ավազանից բերվող կենցաղային աղբն ու կենսածին (ազոտ, ֆոսֆոր) նյութերը։
  • Մարդկային գործոնը. ափերին հանգստացողների թողած աղբը և անբարեխիղճ տնտեսավարողների գործունեությունը։
Եթե նախկինում Սևանա լիճ լցվում էին մաքուր 28 գետերի ջրերը, այսօր դրանք համարյա ցամաքած են, քանի որ վերին հոսանքներից դրանք վերցված են, ջրառ է կազմակերպվել տարբեր նպատակներով։ Վերջիվերջո, գետերը դարձել են կոյուղատարներ, դրանց բնական հոսքը զգալիորեն կրճատվել է:
Ընդհանարապես տարբեր հաշվարկներով՝ Գեղարքունիքի մարզում գործող ջրի մաքրման երեք կայանները տարեկան 600 տոննա աղբ են հեռացնում։


Նուբարաշենի գործող աղբավայրի կողքին կառուցվում է 30 հեկտար տարածք զբաղեցնող ժամանակակից, էկոլոգիապես անվտանգ աղբավայր։ Մայրաքաղաքի թափոնների վերամշակման նպատակով Երևանի քաղաքապետարանը մրցույթներ է իրականացնում գործարանի կառուցման համար։ Ակտիվ աշխատանքներ են տարվում Կոտայքի, Գեղարքունիքի և այլ մարզերում աղբահանության միասնական ու արդիական համակարգեր ներդնելու ուղղությամբ։
Ի՞նչ կարելի է եզրակացնել ուսումնասիրություններից
Այցի ընթացքում հնարավորություն ունեցանք տեղում ուսումնասիրելու լճի ափերի վիճակը և
արձանագրեցինք, որ որոշ հատվածներում առկա է զգալի աղտոտվածություն։ Ափերին
հանդիպում էին պլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և այլ կենցաղային թափոններ, որոնք ոչ միայն վնասում են շրջակա միջավայրը, այլև բացասաբար են ազդում լճի էկոհամակարգի վրա։ Այս դիտարկումները վկայում են, որ անհրաժեշտ է ուժեղացնել ինչպես բնապահպանական վերահսկողությունը, այնպես էլ հասարակության իրազեկվածությունը՝ նման խնդիրների նվազեցման և Սևանա լճի բնական մաքրության պահպանման նպատակով։