Խաղամոլություն․ խնդիրներն ու լուսաբանումը ՀՀ մեդիայում
Ուսանող՝ Սիլվի Մուրադյան
Դասախոս՝ Ռուզաննա Գիշյան

Տեսանյութը՝ pexels.com- ի
Call to action

«Ես խաղում էի, մինչդեռ ընտանիքս փլվում էր»․ ինչպես փոփոխվեց խաղամոլ տղամարդու կյանքը

«Հարսանիքիցս 1 օր առաջ, ընկերներիցս մեկին ասեցի՝ արի խաղադրույք անենք, ուզում եմ բախտս մեկ անգամ էլ փորձել։ Ու փորձեցի, շահեցի մոտավորապես 400,000 դրամ․․․աչքերիս չէի հավատում, ես ինձ աշխարհի ամենահաջողակ մարդն էի զգում»


Նարեկը պատմում է իր ապրած ամենածանր օրերի մասին․ ասում է՝ ցնորքների ու խառը մտքերի մեջ է եղել, տարիներ շարունակ նրա կյանքը տագնապի մասին է եղել։


35-ամյա Նարեկն արդեն 5 տարի է՝ պայքարում է խաղամոլության դեմ։


Նարեկ Մ․
Խաղամոլ
Տեսանյութը՝ pexels.com- ի

«Մի քանի ժամ հետո լսեցի դռան զանգի ձայնը, գիտեի, որ կյանքիս վերջին րոպեներն էի ապրում, բայց, երբ պատքատերը ներս եկավ, ես ներկայացրի իրավիճակը․․․ես անկեղծ խոսեցի նրա հետ, պատմեցի, ցույց տվեցի Նոյիս օրորոցը, ասեցի՝ կինս պարտքերիս ու խնդիրներիս մասին իմանալուց հետո վերցրեց տղայիս ու փախավ տնից, իսկ ես հիմա մենակ եմ»։

«Հիշում եմ՝ կինս գոռում էր, դողում, խփում էր ինձ, ասում էր՝ հիմար է եղել, որ չի նկատել՝ ինչ խնդիրներ եմ ունեցել։ Ու երեխային վերցրեց, դուրս վազեց․․․իսկ ես չէի կարողանում նույնիսկ «կներես» ասել»։

Խաղամոլությունը՝ հերոսի աչքերով
Ֆոնային նկարը գեներացված է ChatGPT-ով
Խաղամոլությունը միայն ազարտային խաղերով տարվելու պրոցես չէ․ Լուսինե Ղազարյան
Խաղամոլությունը հակումների խանգարում է։ Ի տարբերություն թմրամոլության, երբ անձն իր վրա տեսնում է վարքի, ֆիզիկական փոփոխություններ, խաղամոլության պարագայում անձի փոփոխությունը բացահայտվում է շատ ուշ և ուղեկցվում է ամենատարբեր տագնապներով, դեպրեսիաներով։
Խաղամոլության խնդրի լուսաբանումը՝ լրագրողի տեսանկյունից

Պատմությանս հերոսը երեխա ունի, և ինձ համար, որպես լրագրող, ամենամեծ խնդիրն այն էր, որ հետագայում, երբ երեխան հասանելիություն կունենա օգտվել համացանցից, իր հոր մասին անցանկալի ինֆորմացիա չկարդար։ Լրագրողի համար նաև շատ կարևոր է ճիշտ պահին անդրադառնալ թեմային։


Սոնա Մարտիրոսյան
Մուլտիմեդիա լրագրող

Ըստ հոգեբույժների՝ մեր օրերում կանայք ավելի շատ են զբաղվում օնլայն ազարտային խաղերով․ պաշտոնական թվերը՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից տրված տվյալների համաձայն

Գլխավոր նկարը գեներացված է ChatGPT-ով

Պաշտոնական թվեր․ որքա՞ն է աճել ՀՀ-ում օնլայն կազինոներում և օֆլայն խաղատներում կատարված խաղադրույքների ծավալը՝ վերջին տարիների ընթացքում

Խիստ սահմանափակումներ՝ խնդրի լուծման համար․ օրենսդրական բարեփոխումները՝ Հայկ Սարգսյանի կողմից

  1. Սահմանափակում՝ նպաստառու մարդկանց համար
  2. Սահմանափակում՝ եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակ հանդիսացողների համար
  3. Սահմանափակում՝ սնանկության վարույթում գտնվող անձանց համար
  4. Սահմանափակում այն քաղաքացիների համար, որոնք օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից
  5. Սահմանել խաղային մասնակցության առավելագույն չափ՝ յուրաքանչյուր տարվա հայտարարագրված եկամտի մինչև 20 տոկոսը
Տեսանյութը՝ Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Ազարտային խաղերը պարզապես ժամանց չէ․ սա կարևորագույն խնդիր է, որը ժամանակին լուծելու դեպքում մարդիկ զերծ կմնան ավելի լուրջ խնդիրներից։ Խաղամոլության մասին բարձրաձայնելն ու դրա վտանգների վերաբերյալ հանրությանն իրազեկելը կարևոր քայլեր են ավելի մեծ խնդիրներից խուսափելու համար։


Նկարը գեներացված է ChatGPT-ով