Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:» Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։
Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։ Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.
«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։
Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։
Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Առաջին փուլ. 19-20-րդ դարեր
Առաջին փուլը նշանավորվում է 19-րդ դարից մինչև 20-րդ դարերի խորհրդային ժամանակաշրջանի հայկական երգիծական թերթերով։ Հայկական տարբեր գաղթօջախներում և խորհրդային ժամանակաշրջանի երգիծաթերթերի մասին ոչ միայն գիտական հոդվածներ են հրապարակվել։ Շատ քիչ, բայց դրանց մասին անդրադարձել է նաև ժամանակակից մամուլը։ Հատկապես հայտնի են Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ լույս տեսնող «Մեղու», «Փող առավոտյան», «Խիկար» հանդեսները։ Հայտնի էին նաև Արևմուտքում լույս տեսնող երգիծաթերթերը, օրինակ՝ Լոնդոնում հրատարակվող «Ապտակ»-ը, Բոստոնում, Նյու Յորքում լույս տեսնող «Ցախավել»-ը, որը երգիծանքի նյութ էր դարձնում ցեղասպանությունը, թուրքերի բարբարոսությունները Արևմտյան Հայաստանում։ Արդեն խորհրդային շրջանի հայկական երգիծաթերթերից հայտնի էին «Կարմիր մոծակ»-ը,«Ոզնի»-ին։
«Ցախավել» երգիծական, պատկերազարդ, երկշաբաթաթերթ է։ Գլխավոր խմբագիրը Երվանդ Բազեն Միրզոյանն էր։ Թերթը լույս է տեսել 1943-1944թթ. և 1950-1958թթ. Թեհրանում: 1943-44թթ. հրատարակվել է որպես ժողովածու (1-8 համար): Խարազանել է իրանահայ կյանքի արատավոր կողմերը։ Այս թրեթում ցեղասպանությունը, թուրքերի բարբարոսությունները Արևմտյան Հայաստանում ևս երգիծանքի նյութ են դարձել։
«Կարմիր մոծակ»երգիծաթերթի հիմնադիրը Էդուարդ Խոճիկն (Խոճիկյան) էր: Այն լույս է տեսել 1928–1953 թթ․։ Այն Խորհրդային Միության սահմաններում հրատարակվող միակ հայալեզու երգիծաթերթն էր: «Կարմիր մոծակ»-ի հրատարակությունը դադարեցվեց այն ժամանակ, երբ արդեն ճանաչում էր ձեռք բերել, իր շուրջը խմբել ժամանակի տաղանդավոր երգիծաբաններին, իսկ համարները տարածվում էին ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս (պարբերականի համարներ են պահվում նույնիսկ Փարիզի Նուբարյան գրադարանում): Հանրապետությունից դուրս պարբերականը գործակալներ ուներ Թիֆլիսում, Բաթումում, Սուխումում, Թելավում, Ախալցխայում, Ստեփանակերտում, Բաքվում, Ռոստովում, Մայկոպում, Գրոզնիում, Սոչիում, Կրասնոդարում, Լենինգրադում, նաև՝ երկաթուղային տարբեր կայարաններում։ «Կարմիր մոծակ»-ի առաջին համարի նախնական տարբերակը պատրաստելուց հետո, համաձայն գործող կարգի, խմբագիր Էդուարդ Խոճիկը 1926 թ. դիմում է «Հայգլավլիտին»՝ երգիծական երկշաբաթաթերթ հրատարակելու խնդրով: Նա ընդգծել էր, որ պարբերականի նպատակն էր լինելու խարազանել Խորհրդային Հայաստանի իրականության բացասական կողմերը՝ «ամրապես կանգնած լինելով խորհրդային դիրքորոշման վրա»։ «Կարմիր մոծակ»-ի առաջնային խնդիրներից էր հայտարարվում արտասահմանի հակախորհրդային ուժերին (առանձնապես դաշնակցականներին, էսէռներին ու մենշևիկներին) «սուր ծաղրի» ենթարկելը։ Երգիծաթերթի առաջին համարը սկսվում է Մ. Արուտչյանի «Կարմիր մոծակի պարադը» երգիծանկարով, իսկ առաջնորդողում Է. Խոճիկն ընթերցողին իրազեկում է՝ թերթը թեև «մոծակ» է, սակայն նման չէ այլ «մոծակների», որոնք զբաղված են միայն «հիվանդություններ տարածելով»: Այս մոծակը «կարմիր» է և ինքն էլ է խայթում ու առաջացնում դողէրոցք, սակայն իր հիմնական նպատակն է դրանով բուժել մյուս մոծակների խայթոցներից վարակվածներին:
«Կարմիր մոծակ»-ի ընդհատումից միայն քան քառորդ դար հետո Խորհրդային Հայաստանում ԽՄԿԿ Կենտկոմի թույլտվությամբ 1954 թ. գարնանը (առանց ընդհատումների հրատարակվել է 62 տարի՝ միչև 2016թ-ի մայիսը) Երևանում սկսվում է հրատարակվել հանրահայտ «Ոզնի»-ի հանդեսը: Համարվում է հայերեն պարբերականներից ամենաերկարակյացներից։ Երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը Արամայիս Սահակյանն էր։ Թերթում տպագրվում էին ֆելիետոններ, քննադատական հոդվածներ, սակայն «Ոզնի»-ն առավելապես հայտնի էր իր ծաղրանկարներով։ Ինչպես նշվում էր խորհրդային հանրագիտարաններում, «Ծաղրի զենքով պայքարել է խորհրդային և նոր հայ իրականությանն անհարիր երևույթների դեմ, ծանակել (ծաղրուծանակի ենթարկել) բյուրոկրատներին, պաշտոնամոլներին, բանսարկուներին, օրինազանցներին և այլն»։
1858 թ. հունվարի 1-ին Թիֆլիսում հրատարակվում էր քաղաքական, բանասիրական և առևտրական «Մեղու» պարբերականը, որը լույս էր տեսնում նախ Հարություն Սըվաճյանի (1856-1865 թթ.), ապա՝ Հակոբ Պարոնյանի (1872-1874 թթ.) խմբագրությամբ։ Հ.Պարոնյանի խմբագրած «Մեղուն» շարունակում է Հ.Սըվաճյանի ավանդույթները, թեմատիկ հիմնական ուղղությունները և ավելի է խորացնում թերթի դեմոկրատական երգիծական ուղղվածությունը: Հ.Պարոնյանը սուր երգիծանքով էր գրում հայ և թուրք կեղեքիչների, մեծահարուստների, պաշտոնատար անձանց անմարդկային արարքների մասին, քննադատում էր ազգային մարմինների, հատկապես քաղաքական ժողովի ապազգային գործելակերպը: Երգիծաբանն իր հրապարակախոսական հոդվածներում բարձրաձայնում էր Ազգային Սահմանադրության դրույթները կյանքի կոչելու մասին, հորդորում էր չանտեսել գավառահայության խնդիրները և թուրքական պետության մեջ պաշտպանել ազգային իրավունքները:
1870-1873թթ Կ․Պոլսում լույս էր տեսնում «Փող արևելյան» քաղաքական, ազգային, բանասիրական և առևտրային օրաթերթը, որի գլխավոր խմբագիրը Հակոբ Պարոնյանն էր։ 1871թ-ին կոչվել է «Փող առավոտյան», իսկ 1873-ին «Առավոտյան փող»։ Լուսաբանում էր Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, Արևմտյան Հայաստանի իրավիճակը: Պաշտպանում էր Կ. Պոլսի պատրիարքարանի (պատրիարք՝ Մկրտիչ Խրիմյան) դիրքորոշումը սուլթանական կառավարության հայահալած քաղաքականության դեմ, արծարծում կրոնաբարոյախոսության հարցեր: Տպագրել է նաև հայատառ թուրքական նյութեր:
«Խիկար»երգիծական ամսագիրը լույս է տեսել 1884-85 և 1886-88 թթ․-ին Կ.Պոլսում ու Ադրիանապոլսում։ Խմբագիր-հրատարակիչը Հակոբ Պարոնյանն էր։ Հանդեսը ծաղրել է եվրոպական նորամուծություններն ու քաղքենիական սովորությունները, պաշտպանել արհեստավոր խավին։ 1886-87թթ․-ին «Խիկար»-ում լույս են տեսել Հ. Պարոնյանի «Քաղաքավարութեան վնասները», «Պաղտասար աղբար», «Խիկար և ծիծաղ», «Ծիծաղ և Բարոյական», «Առտնին տեսարաններ» և այլ գործեր։ Արժեքավոր է «Այլակերպություն բառարանի» աֆորիզմների շարքը, որտեղ քննադատվել են ազգային կառույցների գործունեությունը, հոգևոր դասը։