Երկրորդ փուլ. անկախության ժամանակաշրջան
Անկախությունից հետո լույս տեսած տարբեր թերթեր ևս տպագրում են ծաղրակնկարներ և պատկերապատումներ։
Հայաստանի Հանրապետությում տպագրվող ծաղրանկարների համար շեշտվում է դրանց քաղաքական և սոցիալական բովանդակությունը։ Դրանցում հիմնականում արտացոլվում էին ժամանակի քաղաքական իրադարձությունները, քաղաքական գործիչները։
1990-ականների սկզբին լույս տեսնող օրաթերթերից հատկապես առանձնացվում են «Ազգ»-ի ծաղրանկարները։ Դրանք անմիջապես օրվա իրադարձությունների արձագանքն էին։
Անկախության տարին շարունակում է տպագրվել նաև խորհրդահայ մամուլի հայտնի երգիծաթերթերից «Ոզնի»-ին։ «Ոզնու» ծաղրանկարները, ի տարբերություն «Ազգ»-ի, ավելի շատ սոցիալական էին։ Ծաղրում էին վատ սովորությունները, ընտանեկան խնդիրները և այլն։
«Ազգ» շաբաթաթերթը Հայաստանում լույս է տեսնում 1991թ.-ից: Հիմնադիր-խմբագիրը Հակոբ Ավետիքյանն է: ՀՀ առաջին անկախ պարբերականներից է, առաջինն է հրատարակվել համակարգչային տեխնիկայով: Տպագրում է հասարակական-քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային, մարզական և այլ բովանդակության հոդվածներ: Լուսաբանում է նաև սփյուռքահայ կյանքը, Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող միջազգային անդրադարձները, արտերկրի ուշագրավ իրադարձությունները: 2006 թ.-ից տպագրում է «Ազգ-Մշակույթ» երկշաբաթյա հավելված-ներդիրը, որտեղ անդրադառնում է ՀՀ-ում և Սփյուռքում տեղի ունեցող մշակութային կարևոր միջոցառումներին, հայ մշակույթի պատմությանը, անվանի դեմքերին: 1999 թ.-ից թողարկվել է նաև էլեկտրոնային տարբերակ՝ 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն, պարսկերեն: Թերթն իր տպագիր գործունեությունը ավարտել է 2025թ․-ի փետրվարից։