Կարմիր սարը դեռ վտանգված է
Արարատի մարզի Կարմիր սարի հանքավայրի շահագործման վերաբերյալ հասարակական դիմադրությունը նոր ուժ է ստանում։
  • Լիլիթ Աբրահամյան

Հուլիսի 10-ին Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում կայացած հանրային լսումների ընթացքում ներկայացված ծրագրի դեմ մի շարք լուրջ բողոքներ հնչեցին։ «ՕՐԴ» ՍՊԸ-ի կողմից առաջարկված կրային մերգելների հանքավայրի բացման նախագիծը ստացավ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բացասական եզրակացությունը՝ ներկայացված հաշվետվության անճշտությունների և թերի տվյալների պատճառով:




Լուսանկարը՝ armecofront.net

«Մտահոգված բնակիչ-ակտիվիստներով դիմել ենք տարբեր կառույցների, ներկայացրել բազմաթիվ ապացույցներ բուսական աշխարհի վտանգված տեսակների մասին, որոնց աճելավայրը հենց Կարմիր սարն է, և բարեբախտաբար, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տվեց բացասական եզրակացություն «Օրդ»-ի ներկայացրած ծրագրին»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ, ակտիվիստ Վարդուհի Բարսեղյանը։


Ըստ վերոնշյալ եզրակացության՝ հայտում առկա են եղել անճշտություններ, մասնավորապես, նշված չի եղել, որ հայցվող տարածքում գյուղատնտեսական, համայնքային նշանակության հողեր կան, դա պարզ է դարձել Կադաստրի պետական կոմիտեից ստացված կարծիքից։ Հանրային քննարկման ժամանակ պարզվել է, որ ոչ միայն հումքի արդյունահանման մասին է խոսքը, այլև ցեմենտի գործարանի կառուցման, որը նշված չի եղել հաշվետվության մեջ և այլն։ Նաև հաշվի է առնվել շահագրգիռ հանրության կողմից ներկայացված 16 դիմում-բողոքները՝ հանրագրի ձևով (շուրջ 1150 ստորագրութամբ՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի բնակիչների անունից), որոնք ևս հիմք են հանդիսացել փորձաքննական եզրակացության կազմման համար։ «Կարմիր սարը տարածաշրջանի (Արարատի մարզի) կարևորագույն էոկոհամակարգի հանգույց է համարվում և բաց հանքի շահագործումը տվայլ տարածքում կունենա բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա», - ասաց բնապահպան-ակտիվիստ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանը պնդեց, որ Արարատի մարզում անհնար է նման հանք գործարկելը։ Եթե հանքը բացվում է, արդեն այնտեղ տեղի են ունենում ֆիզիկաքիմիական պրոցեսներ։ Այնտեղ կան տարբեր քիմիական նյութեր, որոնք շփման մեջ են մտնում թթվածնի հետ և առաջացնում տվյալ էլեմենետների օքսիդներ, որոնք հնարավոր է, որ ճառագայթեն։


Մհեր Կարագոզյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
Ըստ Մ․Կարագոզյանի՝ այդ սարում կան որոշ քանակի քիմիական էլեմենտներ, որոնք օդի հետ շփման մեջ առաջացնում են դիֆուզիա (ֆիզիկական երևույթ, որի ժամանակ նյութը ինքնաբերաբար խառնվում է)։ Նրա խոսքով՝ առանց այն էլ Արարատի մարզում է գտնվում «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» գործարանը, որի աշխատանքը չի համապատասխանում լիցենզիայով ստանձնած պարտավորություններին: «Եթե Արարատի ցեմենտի գործարանը չի կատարում լիցենզիայով ստանձնած իր պարտավորությունները և պետությունը ուղղակի ի զորու չէ վերահսկել գործարանին, ապա որտեղի՞ց պետք է ունենաք երաշխիքներ, որ այս ընկերությունը («ՕՐԴ» ՍՊԸ) վաղը լիարժեքորեն կկատարի իր պարտավությունները կամ, չկատարելու դեպքում, վերահսկվելու է պետության կողմից», - ասաց նա, և ընդգծեց, որ եթե տվյալ ընկերությունը ճիշտ աշխատի, եթե արտանետումները չափազանց քիչ լինեն, նույնիսկ այդ դեպքում մեր շրջակա միջավայրը այնքան խաթարված է , որ դրան էլ գումարվեն չնչին տոկոսներ, ապա Արարատյան դաշտը այլևս բնակելի գոտի չի կարող հանդիսանալ։

«ՕՐԴ» ՍՊԸ-ն խոստացել էր, որ հանքի շահագործումը կնպաստի տնտեսության զարգացմանը, կբացվեն նոր աշխատատեղեր, սակայն արդյո՞ք բնակիչները համաձայն են վտանգել իրենց կյանքը նման առաջարկի համար. այս հարցին Վարդուհի Բարսեղյանը պատասխանեց․ «Ցեմենտի գործարանի շահագործման ժամանակ, ըստ «ՕՐԴ»-ի իբր կբացվի մոտ 300 աշխատատեղ: Բայց բնակիչներին հուզում է արդյո՞ք էդ 300 հոգու աշխատելն առաջնային է դասվում մնացած մոտ 7000 հոգու առողջությունից: Փաստորեն՝ այո: Նաև նշվում է, որ հատուկ պատրաստվածություն ունեցող մարդիկ են աշխատելու հանքում, իսկ ես վստահ եմ, որ գյուղում չենք գտնի նման մարդկանց»։



Բնապահպան-ակտիվիստ Օլեգ Դուլգարյանի խոսքով, հանքի շահագործումն առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու անհնար կլինի․ «Փոշին կտարածվի և կնստի գյուղատնտեսական մթերքների վրա և գյուղմթերը կդառնա էկոլոգիապես ոչ մաքուր, բացի այդ շահագործման ընթացքում տեխնիկայի շարժումից ևս առաջանում են փոշի, արտանետումներ, որոնք կվնասեն տվյալ տարածքի շրջակա միջավայրը և կավելացվեն գլոբալ տաքացմանը նպաստող էլեմենտներ»,-ընդգծեց նա։ Նա նաև հավելեց՝ վերջին շրջանում անկախ հետազոտողները պարզել են, որ Կարմիր սարում առկա է 14 կենդանատեսակ, որոնք խիստ վտանգված են, իսկ 16-18 բուսատեսակ գրանցված է Կարմիր գրքում։ Նա արձանագրեց, չկա որևէ հանքավայր, որ վնասներ չպատճառի։Մանիպուլյատիվ են այն խոսքերը, որ որևէ վնաս չի հասցվելու, քանի որ, ըստ օրենքի, վնաս հասցվելու է, սակայն թույլատրելի սահմանաչափ գոյություն ունի: «Բայց Հայաստանում ես չգիտեմ այնպիսի տեղ, որտեղ նորմերը պահպանվում են։ Բոլոր տեղերում էլ այս պահին վնասներ լինում են։ Ես չեմ տեսել այդպիսի ընկերություն, որ խոստովանի՝ թույլատրելի սահմանաչափերը չի պահել։ Հայաստանում՝ հանքարդյունաբերության ոլորտում, օրենսդրական որաշակի բացեր կան, մասնագիտական ներուժի և նորարական տեխնոլոգիաների կիրառման փորձառության պակաս»,-մեզ հետ զրույցում հավելեց Օ․Դուլգարյանը։


Օլեգ Դուլգարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
Նա նաև հավելեց՝ վերջին շրջանում անկախ հետազոտողները պարզել են, որ Կարմիր սարում առկա է 14 կենդանատեսակ, որոնք խիստ վտանգված են, իսկ 16-18 բուսատեսակ գրանցված է Կարմիր գրքում։ Նա արձանագրեց, չկա որևէ հանքավայր, որ վնասներ չպատճառի։Մանիպուլյատիվ են այն խոսքերը, որ որևէ վնաս չի հասցվելու, քանի որ, ըստ օրենքի, վնաս հասցվելու է, սակայն թույլատրելի սահմանաչափ գոյություն ունի: «Բայց Հայաստանում ես չգիտեմ այնպիսի տեղ, որտեղ նորմերը պահպանվում են։ Բոլոր տեղերում էլ այս պահին վնասներ լինում են։ Ես չեմ տեսել այդպիսի ընկերություն, որ խոստովանի՝ թույլատրելի սահմանաչափերը չի պահել։ Հայաստանում՝ հանքարդյունաբերության ոլորտում, օրենսդրական որաշակի բացեր կան, մասնագիտական ներուժի և նորարական տեխնոլոգիաների կիրառման փորձառության պակաս»,-մեզ հետ զրույցում հավելեց Օ․Դուլգարյանը։


Լուսանկարը՝ Էդուարդ Խաչատրյանի

Նա նաև հիշեցրեց, որ Կարմիր սարը այժմ դեռ անվտանգային գոտի չի համարվում, քանի որ կա մի ընկերություն, որը Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում համայնքային լսումներ է իրականացնում․ «Այգեզարդում լսումները հասել են 4-րդ փուլ, սակայն բնակչությունը նոր է տեղեկացվում այդ գործընթացի մասին։ Գործընթացը մասնակցային էլ չի եղել, մինչդեռ օրենսդրությունը պահանջում է, որ դա համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունենա և լսեն նրանց կարծքը՝ հենվելով այդ կարծիքների վրա համայնքները տան իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը»։