Գրքերի թվայնացում
Այսօր համացանցում գործում են էլեկտրոնային գրքի խանութներ և օնլայն ձևաչափի գիրքը տպագիր տարբերակից ավելի մատչելի ու արագ ձեռք բերելու հնարավորություններ են ստեղծում: Աշխարհի խոշոր գրադարանները շարունակ թվայնացնում են իրենց ֆոնդերը: Պարբերաբար տեղեկանում ենք, որ այս կամ այն հայտնի գրադարանը համացանցում հասանելի է դարձրել հազարավոր գրքեր: Այդպիսի հարթակներից է Գրադարակը: