«Վերջին 30 տարվա ընթացքում եղել են այնպիսի սխալներ, որոնք պետք է ուղղվեն։ Մենք հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք, և ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այդ սխալները պետք է ուղղենք հզոր դպրոցով, քանի որ մեր մշակույթը պետք է լինի դաստիարակիչ ուղենիշ, որի միջոցով մենք դուրս կգանք ճիշտ ճանապարհ։
Յուրաքանչյուր հայ մարդ՝ մանկապարտեզի տարիքից մինչև զառամյալ ծերունի, պետք է պատասխանատվություն զգա այս երկրի համար»,- ասում է նա։
Մեր զրույցի ընթացքում Կիմա Կարապետյանին այցելության եկավ նրա նախկին աշակերտներից մեկը, ով Երևանից իր ուսուցչուհու համար գիրք էր բերել։ Կարապետյանը պատմեց, որ իր օրը հիմնականում անցկացնում է ընթերցանությամբ կամ այգում՝ ծաղիկները խնամելով, չնայած, որ նա հողի հետ աշխատել առանձնապես չի սիրում, սակայն ծաղիկներին մեծ սիրով է վերաբերվում և հաճույքով է խնամում դրանք։