-Սկզբում զբաղվել եմ թեթև ատլետիկայով, բայց այդ սպորտաձևում ինձ չէի գտնում։ Երբ իմացա, որ համադասարանցիս գնում է ծանրամարտի, մայրիկիս համոզում էի, որ գնամ, բայց չէր համաձայնվում։ Նույնիսկ ուսուցիչներս էին համոզում, որ գնամ։ Որոշ ժամանակ անց ստացվեց` մայրիկս համաձայնվեց, ես էլ սկսեցի հաճախել ծանրամարտի։ Երբ հեռուստատեսությամբ դիտում էի ծանրամարտի եվրոպայի աառաջնությունը, թե ոնց են մեր մարզիկները մեր դրոշը բարձրացնում, ոգեշնչվում էի, մտքումս միշտ ասում էի, որ ես էլ եմ դառնալու Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, որ երկրիս դրոշը բարձր պահեմ։ 17 տարեկանից սկսած զբաղվում եմ ծանրամարտոով։ 20 տարեկան էի, երբ ունեցա իմ առաջին ձեռքբերումը։