Հայապահպանության մարտահրավերները սփյուռքում.մեդիայի դերը ազգային արժեքների պահպանման գործում
Նախագծի հեղինակ` Սոնյա Շագաևա
Նախագծի ղեկավար` Դավիթ Մուրադյան
21-րդ դարը տեխնոլոգիական զարգացումների, գլոբալ կապի և մեդիայի դարաշրջան է, սակայն հենց այդ աշխարհում էլ ազգային արժեքները հաճախ բախվում են մոռացության վտանգին, հատկապես` սփյուռքում:
Արամ Շահնազարյան
Քաղաքագետ, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արամ Շահնազարյանը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիրն է և հայտնի է իր վերլուծություններով՝ կապված Իրանի, Հայաստանի և տարածաշրջանային քաղաքականության հետ։

Արամ Շահնազարյանը ներկայացնում է սփյուռքահայ համայնքներում հանդիպող դժվարությունները՝ հատկապես երիտասարդների շրջանում հայկական լեզվի և ինքնության պահպանման հարցում, մասնավորապես Իրանում։ Նա խոսում է տեղական մեդիայի ազդեցության և հայկական կոնտենտի պակասի մասին։
Հովիկ Ավանեսով
Կովկասագետ և մշակութային ժառանգության պաշտպան
Հովիկ Ավանեսովը ակտիվորեն հանդես է գալիս Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության դեմ։
Հովիկ Ավանեսովը կարևորում է մուլտիմեդիա հարթակների դերը սփյուռքում հայկական ինքնության պահպանման գործում՝ նշելով, որ մեդիան կարող է դառնալ կամրջող օղակ սերունդների և հայրենիքի միջև։ Նա անդրադառնում է սոցցանցերի միջոցով նոր նախաձեռնությունների տարածման մեխանիզմներին։
Աշոտ Մելքոնյան
Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
Աշոտ Մելքոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Արևմտյան Հայաստանի պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, Ջավախքի պատմությունը, հայ-վրացական հարաբերությունները և Հայաստանի պատմական ժողովրդագրության խնդիրները։
Հեռախոսազանգում վերլուծում է ազգային արժեքների տարածման և պահպանման գիտական տեսանկյունները՝ ընդգծելով լեզվի, եկեղեցու և կրթական մեդիա բովանդակության դերը։ Նա կարևորում է առցանց կրթական հարթակները։ Մասնավորապես անդրադառնում է Ջավախքում ազգային արժեքների պահպանմանը։

Կոթողներ անցյալից՝ Սաթխայի ազգագրական թանգարանում
Ալբերտ Իսոյանը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 23-ին` Ջավախքի գեղատեսիլ գյուղերից մեկում՝ Սաթխայում։ Նրա մանկությունը և ողջ կյանքը խորապես կապված են հայրենի հողին ու այնտեղ ապրող մարդկանց արժեքներին։ Իսոյանի ծնողները՝ Ներսեսն ու Հոռոմը, գյուղի աշխատասեր բնակիչներ էին։ Հայրը զբաղվում էր հողագործությամբ, իսկ մայրը՝ կթվորությամբ ու տնային տնտեսությամբ՝ փոխանցելով որդուն իր անսահման նվիրումն ու սերը գյուղի նկատմամբ։
1958 թվականին ավարտելով Սաթխայի միջնակարգ դպրոցը՝ Ալբերտ Իսոյանը հետագայում ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1971 թվականին ավարտել է բանասիրական ֆակուլտետը։ Ստացած գիտելիքներով զինված՝ նա վերադարձել է հայրենի գյուղ և ամբողջ նվիրումով սկսել աշխատել որպես հայոց լեզվի ուսուցիչ՝ սեր սերմանելով աշակերտների մեջ մայրենիի ու ազգային արժեքների հանդեպ։
Կոթողներ անցյալից` Սաթխայի ազգագրական թանգարանում
4K Timelapse Video
Թանգարանի պատմությունը
Սաթխայի ազգագրական թանգարանը, որը կրում է Ալբերտ Իսոյանի անունը, բացվել է 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում։ Թանգարանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Ալբերտ Իսոյանին, որին աջակցել են նրա Ռուսաստանում բնակվող որդիները։ Թանգարանի նպատակն է պահպանել և ներկայացնել Ջավախքի տարածաշրջանի հայկական մշակույթը, կենցաղը և պատմությունը։

Թանգարանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Կիրակոս Դավթյանը, Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզը, Սամցխե - Ջավախքի և Ծալկայի վիկարիատ Տեր Մաղաքիա Ամիրյանը, ինչպես նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի քահանաները ։

Կառույցը քարաշեն է՝ ժայռաբեկորների միաձուլումով: Քարը տաշած չէ, բնական վիճակում է, կարծես կիկլոպյան ամրոց ես մտնում: Հայ ավանդական օդայի ոճով է, հազարաշեն կոչված տանիքով:
Միջավայրով էլ ազգագրական է, հայաշունչ:
Հեղինակն ու հիմնադիրները երկրի վրա երկնայինն են տեսել և բերել, մարմին են տվել այն ոգեղենին, որ հատուկ է լեռնաբնակին:
Թանգարանում ցուցադրվում են տարբեր իրեր, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը, կենցաղին, մշակույթին, գրականությանը և պատերազմին։
Այստեղ կարելի է տեսնել Ջավախքի բնակիչների առօրյան ներկայացնող առարկաներ, հին գյուղատնտեսական գործիքներ, ազգային հագուստներ, ինչպես նաև պատերազմական ժամանակաշրջանի նյութեր։

«Մենք որոշեցինք, որ մեր տան պատերը կպահպանեն այն, ինչ մեդիան մոռանում է»:

— Արթուր Իսոյան
«Ես հավաքել եմ այս ամենը, որ գյուղում լինի այնպիսի մի վայր, որը կհետաքրքրի ոչ միայն գյուղացիներին, քանի որ իրենց պատմությունն ու իրենց պապերի առօրյան է, այլ նաև այն հյուրերին, որոնք կգան Ջավախք և կհետաքրքրվեն, թե ինչով են ապրել և ապրում ջավախքցիները»:
— Ալբերտ Իսոյան
Հավատքի նոր տաճար Մեծ Արագյալում
Ալբերտ Իսոյանի ընտանիքը կարևոր ներդրում է կատարել ոչ միայն Սաթխայի ազգագրական թանգարանի հիմնադրմամբ, այլև Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում հայկական եկեղեցու կառուցմամբ։
Նորակառույց եկեղեցին՝ Սուրբ Հարություն անունով, հանդիսավորությամբ օծվել է 2019 թվականի օգոստոսի 25-ին։ Եկեղեցու կառուցումը ամբողջությամբ իրականացվել է Իսոյանների ընտանիքի բարերարությամբ՝ ի հիշատակ իրենց նախնիների և ի նպաստ Ջավախքի հայ համայնքի հոգևոր կյանքի ամրապնդման։

Սուրբ Հարություն եկեղեցին Մեծ Արագյալում վերածվել է համայնքի համար ոչ միայն աղոթքի, այլև հավաքման, ազգային և հոգևոր ինքնության պահպանման խորհրդանիշի։
Արարատից այն կողմ
«Խոսող խաչքարը»
Լեոն և Արփին՝ երկու սփյուռքահայ դեռահասներ, ապրում են Լոս Անջելեսում։
Նրանք պատահաբար հայտնաբերում են իրենց տատիկի պահարանում հին փայտե տուփ, որի մեջ հանելուկային նամակներ ու ավանդական իրեր են։
Յուրաքանչյուր իր՝ խաչքար, դուդուկ, գորգի կտոր կամ հարսանեկան զարդ, նրանց տեղափոխում է մի նոր «մշակութային աշխարհ», որտեղ նրանք արկածների միջով հասկանում են այդ արժեքի նշանակությունը։


Արարատից այն կողմ
ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐՎԻՍ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՒԿ (գիտաուսումական կենտրոն)