Ավելի քան 75 տարի է, ինչ մայրաքաղաք Երևանում գործում է Հայաստանի ամենախոշոր աղբավայրը։ Նուբարաշենի աղբավայրը զբաղեցնում է 52 հեկտար տարածք, որտեղ ամեն տարի տեղափոխվում է շուրջ 365-440 հազար տոննա կենցաղային աղբ։ Այն չի համապատասխանում որևէ տեխնիկական, բնապահպանական կամ սանիտարահիգիենիկ պահանջների՝ փաստացի լինելով պարզապես աղբի կուտակման վայր։ Հատկապես շոգ եղանակներին այստեղ հաճախակի հրդեհներ են բռնկվում՝ տարածելով թունավոր ծուխ և տհաճ հոտ ողջ քաղաքի վրա։ Աղբավայրի գոյությունը դարձել է Նուբարաշենի մասին ձևավորված հանրային պատկերացումների հիմնական պատճառներից մեկը, սակայն իրականում աղբավայրը չի պատկանում Նուբարաշեն համայնքին։ Հատկապես մամուլում հաճախ կարելի է հանդիպել հոդվածների, որոնք վերաբերում են հենց Նուբարաշենի աղբավայրին:
Այս թեմայի շուրջ առավել ամբողջական պատկեր ստանալու համար զրուցել ենք Նուբարաշենի համայնքապետ Անդրանիկ Գասպարյանի հետ։
Թունաքիմիկատների գերեզմանոց