Հետիոտների համար վտանգավոր միջավայր
Մոլի մուտքի հատվածում բացակայում է հետիոտնային անցում, և մարդիկ ստիպված են անցնել բազմապլան, արագաշարժ ճանապարհով։ Սա մեծացնում է վթարների հավանականությունը։
Կայանման խնդիրներ՝ տրանսպորտի հոսքի խափանում
Չնայած «Հոմպլեքս»-ի տարածքում մեքենաների կայանման հատուկ տարածք կա, մեր դիտարկումներով ավելի քան 60%-ը կայանված է հենց ճանապարհի եզրերին կամ հասարակական տրանսպորտի կանգառների դիմաց։ Այս վիճակն առաջացնում է ավտոբուսների ու միկրոավտոբուսների համար կանգառներին կայանելիս դժվարություններ և խախտում երթևեկության նորմալ հոսքը։
«Հոմպլեքս Հիպեր Մոլ»-ի մարքեթինգի բաժնից հայտնել են, որ բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենց տեղեկացվածությունը այս պահին սահմանափակ է։ Մանրամասներին կանդրադառնա համապատասխան բաժինը, իսկ հանրային կապերի պատասխանատուն ներկայումս երկրում չէ։ Նշվել է, որ հետիոտնային անցման նախագիծը գտնվում է Երևանի քաղաքապետարանի հաստատման փուլում և ենթարկվում է իրավական գործընթացների։
«Հոմպլեքս Հիպեր Մոլ»-ի հարակից ճանապարհային հատվածները ներկայումս կրում են բարձր ռիսկային գոտու բնույթ՝ վտանգելով ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների անվտանգությունը։ Թեպետ խնդրի առջև տեղեկացվածություն կա, լուծումների՝ հատկապես հետիոտնային անցումների կառուցման և կայանման կարգավորման ուղղությամբ, դեռևս չի իրականացվում։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքի արագ զարգացումը՝ մոլերի կառուցման տեսքով, պետք չէ մոռացության մատնի ճանապարհային անվտանգության անհրաժեշտ միջոցները։ Քաղաքային պլանավորման խիստ վերահսկողության և բարեփոխումների կարիքը հստակ է։