Ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիան դարձել է երիտասարդների առօրյայի անբաժանելի մասը։ Ֆեյսբուքը, ինստագրամը, տիկտոկը և այլ հարթակներ զգալիորեն ազդում են նրանց ինքնագիտակցության, վարքի և աշխարհայացքի ձևավորման վրա։
Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս երիտասարդներին շփվել իրենց հասակակիցների հետ, կիսվել հետաքրքրություններով և կրթվել։ Շատերը օգտագործում են սոցցանցերը նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինքնարտահայտվելու և նույնիսկ կարիերա սկսելու համար։ Սակայն սոցիալական մեդիան նաև ունի որոշ բացասական կողմեր, որոնք ազդում են երիտասարդների հոգեկան առողջության վրա։ Քանի որ սոցցանցերը հաճախ միտում ունենմարդկանց կյանքից ցուցադրել միայն լավագույն կողմերը, երիտասարդները ընկալում են այն որպես իդեալական ապրելակերպ, որը իրականում հեռու է իրականությունից։
Դեռահասների հոգեբան, հոգեթերապևտ Լենա Կարապետյանի կարծիքով՝ սոցցանցերի ճիշտ օգտագործումը կարող է նպաստել անձնական զարգացմանը։
«Սոցցանցերը կարող են լինել հիանալի գործիք՝ ինքնարտահայտման և անձի ինքնավստահության բարձրացման համար, եթե դրանք օգտագործվում են չափավոր և գիտակցված»։
Ըստ հոգեբանի կատարած հետազոտությունների 2024 թվականիտվյալներով սոցցանցերում օրական երեք ժամից ավելի ժամանակ անցկացնող դեռահասների 70 տոկոսը հակված են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների, ինչպիսիք են դեպրեսիան և անհանգստությունը։ Շատ երիտասարդներ համեմատում են իրենց կյանքը այնտեղ ցուցադրվող իդեալականացված պատկերների հետ։
Հոգեբան Լենա Կարապետյանը նշում է․ «Շատ երիտասարդներ ենթարկվում են սոցիալական ճնշման՝ փորձելով համապատասխանել իդեալական ստանդարտներին, որոնք թելադրում են սոցցանցերը։ Բացի այդ, սոցցանցերի չարաշահումը կարող է հանգեցնել կախվածության՝ նվազեցնելով իրական կյանքի շփումները և հանգեցնել հիշողության կորստի»։
19-ամյա Ալիսա Ավետիսյանը ևս եղել է հոգեբան Լենա Կարապետյանիայցելուներից մեկը, որը առնչվել է սոցցանցերի բացասական ազդեցությանհետ։ Հոգեբանի խոսքերով նա հաճախ համեմատում էր իրեն և իր առօրյանինստագրամի հայտնի օգտատերերի հետ,ինչը առաջացնում էր դժգոհություն սեփական կյանքի հանդեպ։ Ալիսայի մտքերը հիմնականում կենտրոնացած էին սոցիալական մեդիայում իդեալականացվածերևույթների վրա, ինչը պատճառ էր դառնում նրա անկայուն ինքնագնահատականունենալուն։
«Ես սկսեցի մտածել, որ իմ կյանքը այնքան հետաքրքիր չէ, որքան մյուսների, ու դա ինձ ընկճում էր։ Արդեն դժվարանում էի գնահատել իմ սեփական ձեռքբերումները և գտնել երջանկություն փոքր երևույթներում,բայց հետագայում հասկացա, որ դա ամենևին չի արտացոլում իրականությունը։ Սոցցանցերը միայն այնպիսի պատկերներ են ցուցադրում, որոնք հաճախ կեղծ են։ Այդպես շարունակելը միայն վնասում էր ինձ։ Սովորեցի ընդունել, որ իմ կյանքը նույնպես արժեքավոր է, նույնիսկ եթե այն չի համապատասխանում սոցցանցերի ստեղծած իդեալներին», - պատմում է Ալիսան։
Ըստ հոգեբանի, կարևոր է, որ ոչ միայն երիտասարդների հետ աշխատանք կատարվի, այլ նաև բլոգերների, որոնքստեղծում և տարածում են իդեալական պատկերներ սոցցանցերում, գիտակցեն իրենց քայլերի հետևանքները։ Նրանք պետք է ավելի գիտակցված մոտենան իրենց հրապարակումներին։
Վերջին տարիներին սոցիալական մեդիայի ազդեցությունը երիտասարդների հոգեկան առողջության վրա դարձել է ոչ միայն անհատական, այլև հասարակական խնդիր։ Միջազգային բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ սոցիալական ցանցերի չափից դուրս օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ դեռահասների և երիտասարդների հոգեբանական վիճակի վրա։
Ամերիկյան Pew Research Center-ի 2024 թվականի ուսումնասիրության համաձայն՝ դեռահասների շուրջ 95 տոկոսը ամեն օր օգտվում է սոցիալական մեդիայից, իսկ նրանց գրեթե 45 տոկոսը խոստովանում է, որ սոցցանցերում անցկացնում է չափից շատ ժամանակ։ Նույն հետազոտության համաձայն՝ հարցվածների 39 տոկոսը նշել է, որ սոցիալական մեդիան բացասաբար է ազդում իրենց հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով սթրես և անհանգստություն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները ևս մտահոգիչ են։ 2024 թվականին հրապարակված «Health Behaviour in School-aged Children» զեկույցում նշվում է, որ Եվրոպայում մոտ 11 տոկոս դեռահասներ ունեն սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման նշաններ։ Դրանք արտահայտվում են կախվածության զգացումով, իրական կյանքի շփումների նվազումով և հուզական անկայունությամբ։
Հոգեկան առողջության ոլորտում կատարված մի շարք գիտական հետազոտություններ ցույց են տալիս նաև, որ սոցիալական մեդիայում օրական երեք ժամից ավելի ժամանակ անցկացնող երիտասարդների մոտ զգալիորեն բարձր է դեպրեսիայի և անհանգստության առաջացման հավանականությունը։ Ամերիկյան «JAMA Psychiatry» բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ նման երիտասարդների մոտ հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը աճում է մինչև 60–70 տոկոս։
Այսպիսով, սոցիալական մեդիան ժամանակակից երիտասարդի կյանքի անբաժանելի մասն է, սակայն դրա ազդեցությունը կախված է օգտագործման չափից և գիտակցվածությունից։ Մասնագետների կարծիքով՝ միայն համատեղ աշխատանքի միջոցով՝ կրթության, իրազեկման և պատասխանատվության բարձրացման ճանապարհով, հնարավոր կլինի նվազեցնել սոցցանցերի բացասական ազդեցությունը երիտասարդների հոգեկան առողջության վրա։