Հին և նոր շենքերի հակադրությունը


Ֆոտոպատմությունը ներկայացնում է Երևանի հին և նոր շենքերի համադրական պատկերը և դրա ազդեցությունը քաղաքային կյանքի վրա։ Հին շենքերի բակային տարածքները տարիներ շարունակ ծառայել են որպես երեխաների խաղի և սոցիալական շփման միջավայր, մինչդեռ նորակառույց շենքերի մեծ մասում նման տարածքները բացակայում են։ Այս հակադրությունը անդրադառնաում է այն խնդրին, թե ինչպես է նորակառույց շենքերի սխալ կառուցապատումը նվազեցնում բակային տարածքները: Նորակառույց շենքերը ձևավորում են փակ ու օտարացված միջավայր, որտեղ մարդը կարծես երկրորդական է, տարածքը` վանող։ Դրան հակառակ՝ հին շենքերի բակերը ավելի բաց ու մարդամոտ են, նույնիսկ ձմռանը խաղահրապարակը, ծառերն ու բաց տարածքը ջերմ զգացողություն են փոխանցում՝ հիշեցնելով մանկությունը և բակային կյանքը։