Առաջին կայարանի շենքը փայտից էր, հետո փոխվեց տուֆով: Ճարտապետական լուծումներով բնությունն ու կառույցները միաձուլվում էին: Ռելիեֆից ելնելով, «Հայրենիք» կայարանի շենքը գտնվում է անմիջապես ջրանցքի վերևում՝ գետի վրա: Դա սովորական կայարան չէր. այստեղ էր ապրում կայարանապետը, հերթապահի առաձնասենյակն էլ էր այստեղ, հեռագրատունն էլ, առողջապահական սենյակն ու դրամարկղը նույնպես: Առաջին շոգեքարշը բերվեց Պոդոլսկի շոգեքարշային գործարանից: Անունը՝ 159-434 էր և ուներ 3 վագոն: Այսօր ծերուկը գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում: Հետո՝ PAFAWAG-ը եկավ, որն ուներ մետաղական մարդատար վագոններ: Հետո հրավիրեցին ТУ2-116 ջերմաքարշին: Այգին հատկապես պահանջված էր դառնում «մայովկաների» ժամանակ: Տոմսարկղը «Հայրենիք» կայարանի շենքում էր: Բայց տոմս գրեթե չէր օգտագործվում: Ժամանակակիցները պատմում են, որ երկաթուղին անվճար էր: Խաղահրապարակում կային ջրի մեծ ավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարերի, մարզախաղերի հրապարակ և ծիծաղի սենյակ: Տարածքում կար նաև փոքր մարզադաշտ: Պիոներները կարմիր վզկապներով կանգնում էին կառամատույցի մոտ և ողջունում ժամանողներին: