Այս նախագիծը պատմում է, թե ինչպես է թանգարանը հանդես գալիս ոչ միայն որպես ցուցադրական տարածք, այլ նաև որպես մշակութային հիշողության պահպանման միջավայր։ Նախագծում կներկայացվի թանգարանային աշխատանքը մարդկային գործոնի տեսանկյունից՝ անդրադառնալով այն մարդկանց գործունեությանը, ովքեր երկար տարիներ ներգրավված են եղել թանգարանի առօրյայում
ԹԵՄԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՆԴԻՐ
Արդիականություն
Ժամանակակից հասարակությունում մշակութային ժառանգության պահպանման և ներկայացման հարցը շարունակում է մնալ կարևոր։ Այս նախագիծը արդիական է, քանի որ այն անդրադառնում է թանգարանային գործունեությանը՝ մարդկային աշխատանքի կարևորությունը ներկայացնելով որպես մշակույթի պահպանման հիմնարար բաղադրիչ։
Խնդիր
Թանգարանային ոլորտում աշխատող մարդկանց գործունեությունը հաճախ ընկալվում է որպես երկրորդական կամ անտեսանելի աշխատանք։ Նախագիծը նպատակ ունի բարձրացնել ուշադրությունը այս խնդրի նկատմամբ՝ ներկայացնելով թանգարանային գործունեությունը մարդկային տեսանկյունից։
ՀԵՐՈՍ
Ռուզան Սարյան
Նրա մասնագիտական գործունեությունը ուղղված է թանգարանի առօրյա աշխատանքների իրականացմանը և մշակութային արժեքների պահպանմանը։
Օգտագործվող և ուսումնասիրվող աղբյուրներ
Հերոսի և թանգարանի սոցիալական էջը
Հարցազրույց հերոսի հետ
Նոր աղբյուրներ, ուսումնասիրությունների համար
Ֆորմատ՝ Մուլտիմեդիա պատմություն
Թե ինչ տարբերակներով ենք ներկայացնելու մեր աշխատանքը։
Տեքստ
Լուսանկարներ
Վիդեո հատվածներ
Սվետլանա Բալաբեկյան
Լրագրող
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի