Հայաստանի Ֆուտզալի հավաքականը
Թեմայի արդիականությունը և խնդիրը
Ֆուտզալը ժամանակակից սպորտաձև է, որը վերջին տարիներին մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում՝ շնորհիվ իր դինամիկ, արագ և դիտարժան բնույթի։ Հայաստանում ևս ֆուտզալը աստիճանաբար զարգանում է, իսկ ազգային հավաքականի ելույթները միջազգային մրցաշարերում մեծացնում են հանրային հետաքրքրությունը այս մարզաձևի նկատմամբ։ Այս համատեքստում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գործունեության լուսաբանումը դառնում է արդիական՝ ինչպես սպորտային լրագրության, այնպես էլ հասարակական հետաքրքրության տեսանկյունից։
խնդիրը
Չնայած Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գրանցած առաջընթացին և միջազգային մրցաշարերին մասնակցությանը՝ թիմը դեռևս բավարար չափով ներկայացված չէ հայկական մեդիա դաշտում։ Ֆուտզալի վերաբերյալ տեղեկատվությունը հիմնականում սահմանափակվում է կարճ նորություններով և արդյունքների արձանագրմամբ՝ առանց խորքային վերլուծության, տեսողական նյութերի և մարդկային պատմությունների ներկայացման։
Հերոսը
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանն է։ Նրա կերպարի միջոցով ներկայացվում է թիմի ներքին կյանքը, մարզական պայքարը և ֆուտզալի զարգացման ուղին Հայաստանում։