<<Ֆիլիպիններից Վանաձոր>>
  • Մալենա
    Ճաղարյան
    Լրագրող
  • Միլենա Հարությունյան
    Լրագրող

  • Զաքարե Զաքարյան
    Լրագրող

Նուրջեյնա Բենիտեզ Եսկանոն Ֆիլիպիններից է։ Նա արդեն վեց ամիս է ապրում է Հայաստանում՝ Վանաձոր քաղաքում։ Սկզբում նրա ճանապարհորդությունը պարզապես մի փորձ էր, մի կարճ այցելություն։ Բայց Հայաստանը նրա համար դարձավ մի վայր, որտեղ նա զգաց իրեն ընդունված, ապահով և կապված մարդկանց հետ։ 

Նրան գրավել են Հայաստանի լեռները, մարդկանց ջերմությունը, ընտանիքի արժեքները և հյուրընկալ մշակույթը։ Չնայած լեզվական և առօրյա դժվարություններին՝ Նուրջանեն այստեղ սովորել է լինել ավելի բաց, ավելի հարմարվող և վստահ իր նոր միջավայրում։ Նա աշխատում է հյուրանոցում, որտեղ գործընկերները նրա համար դարձել են ընտանիք։ պատմությունը միգրանտի պատմություն է, բայց ոչ միայն դժվարությունների մասին։ Դա պատմություն է նոր սկիզբների, մշակութային բացահայտման և այն զգացման մասին, երբ մի օտար երկիր դառնում է տուն։ Նրա խոսքերի մեջ Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես զբոսաշրջային ուղղություն, այլ որպես կենդանի, ջերմ և մարդկային տարածք, որտեղ հնարավոր է նոր կյանք սկսել։




Միակ բանը, որ նա բերեց Ֆիլիպիններից
Նա Հայաստան բերեց միայն մեկ բան՝ մի գիրք: Այն իր քրիստոնեական հավատքի, մայրենի լեզվի և Ֆիլիպիններում մնացաած ընտանիքի հիշեցումն է: