ՀՐԴԵՀՆԵՐ

Վերջին տարիներին աշխարհում անտառային հրդեհները զգալիորեն աճել են՝ դառնալով լուրջ բնապահպանական սպառնալիք։ Դրանց առաջացման հիմնական պատճառը կլիմայական փոփոխություններն են, ինչպես նաև մարդու անփույթ գործունեությունը։


Նկարը` Tavush tv կայքից

Հրդեհները ոչ միայն ոչնչացնում են բուսականությունը և կենդանական աշխարհը, այլև մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտանետում մթնոլորտ՝ խորացնելով գլոբալ տաքացումը։ Արդյունքում ձևավորվում է վտանգավոր շղթայական ազդեցություն, երբ կլիմայական փոփոխությունները նպաստում են հրդեհներին, իսկ հրդեհները՝ իրենց հերթին ուժեղացնում են կլիմայական ճգնաժամը։



Նկարը` Tavush tv կայքից

Հայաստանում ևս վերջին տարիներին հրդեհները հաճախակի են դարձել: Ամառային ամիսների չոր և շոգ եղանակին հիմնականում այրվում են խոտածածկ տարածքներ, անտառներ և գյուղատնտեսական նշանակության հողեր:


Նկարը` Tavush tv կայքից

Ինֆոգրաֆիկան գեներացվել է ԱԲ գործիքով

Բացի բերքի պակասից, որը լուրջ խնդիր է, 2025 թվականի հրդեհների հետևանքով ակտիվացել են նաև մեղվի հիվանդությունները`մասնավորապես վարաոտոզ հիվանդությունը և սնկային վարակները,որոնք տաք եղանակային պայմաններում ավելի արագ են զարգանում։

Հիվանդությունների տարածման հետևանքով Հայաստանում բազմաթիվ մեղվաբույծների մոտ անկումներ են գրանցվել, ինչը շարունակվում է նաև այս տարի:


Իրավիճակը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կլիմայական փոփոխություններով պայմանավորված հրդեհները միայն բնապահպանական խնդիր չէ, այլև լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ ունեցող երևույթ, որը պահանջում է համակողմանի ուշադրություն և կանխարգելիչ միջոցառումներ։