Լռության մեջ մնացած մշակույթը․ Արցախի ժառանգության ճակատագիրը
Նախագծի հեղինակ՝ Արիանա Հայրապետյան
Նախագծի ղեկավար՝ Կարինե Ասատրյան

Լուսանկարը ստեղծված է ԱԲ միջոցով

Արցախը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։ Այս տարածաշրջանում ձևավորվել ու սերունդներին են փոխանցվել հոգևոր, ճարտարապետական և ոչ նյութական մշակույթի բացառիկ արժեքներ։

2023 թվականից հետո ստեղծված նոր իրողությունները լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր և պատմական կառույցներ ֆիզիկական ոչնչացման, «վերականգնման» քողի տակ ձևափոխման կամ ինքնության յուրացման ու աղավաղման անմիջական վտանգի առաջ են։

Արցախը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։ Այս տարածաշրջանում ձևավորվել ու սերունդներին են փոխանցվել հոգևոր, ճարտարապետական և ոչ նյութական մշակույթի բացառիկ արժեքներ։

2023 թվականից հետո ստեղծված նոր իրողությունները լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր և պատմական կառույցներ ֆիզիկական ոչնչացման, «վերականգնման» քողի տակ ձևափոխման կամ ինքնության յուրացման ու աղավաղման անմիջական վտանգի առաջ են։

ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ
Ամարասի վանք
2023 թ․ սեպտեմբերից հետո այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ հայ բնակչության բացակայության պայմաններում վանքը զրկվել է իր բնական համայնքային և կրոնական միջավայրից։ Թեև պաշտոնապես հայտարարվում է հուշարձանի պահպանության մասին, անկախ մշտադիտարկման բացակայությունը և հայկական հոգևոր կյանքի դադարեցումը վկայում են, որ այն գործնականում դուրս է մնացել իր պատմական գործառույթից։
Արտակ Բեգլարյան
Հայ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան
Դադինաքի համալիր
Դադիվանք

Վանքը պահպանված է կառուցվածքային առումով, սակայն 2020-ից հետո այն գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո և դուրս է իր պատմական հայկական համայնքային միջավայրից։ Թեպետ որոշ ժամանակ այնտեղ ներկայություն ունեին խաղաղապահ ուժեր և հոգևորականներ, այսօր վանքը փաստացի չի գործում որպես հայկական ակտիվ ուխտավայր։

ՍԲ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
2020 թվականի պատերազմի ընթացքում ծանր վնասվեց հրթիռակոծությունից, ինչի հետևանքով խաթարվեց տաճարի տանիքն ու գմբեթը։ Պատերազմից հետո այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ և փակվեց հայկական եկեղեցական ծառայությունների համար։ Հետագա «վերանորոգման» ընթացքում գմբեթը ապամոնտաժվեց, ինչը առաջացրեց մտահոգություն տաճարի պատմական տեսքի փոփոխման վերաբերյալ։ Այսօր կառույցը կանգուն է, սակայն չի գործում որպես հայկական եկեղեցի, իսկ նրա վերջնական տեսքի և կարգավիճակի մասին հստակ տեղեկատվություն չի հրապարակվում։
Ղազանչեցոց եկեղեցին 2023թ․-ից հետո
Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ
Կանաչ ժամ եկեղեցի
Կանաչ ժամ
Վերջին տարիների արբանյակային դիտարկումները և հրապարակումները վկայում են, որ Կանաչ ժամ եկեղեցու պատմական տեսքը էապես փոխվել է, ինչը մասնագետների կողմից գնահատվում է որպես մշակութային ժառանգության խաթարում։ Այս հանգամանքը լայն արձագանք է ստացել մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող շրջանակներում և դիտարկվում է որպես տարածաշրջանի պատմամշակութային միջավայրի փոփոխության օրինակ։

CHW(Caucasus Heritage Watch)-ի եզրակացությունները օգտագործվել են մի շարք կառավարական և միջազգային հարթակներում։ Դրանք օգտագործվել են որպես ապացույց Արդարադատության միջազգային դատարանում (Հայաստան ընդդեմ Ադրբեջանի) ընթացող գործում։ Մենք նաև ճեպազրույցներ ենք անցկացրել և ցուցմունքներ տվել ԱՄՆ կոնգրեսականների և կոնգրեսական լսումների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համար։ Մեր եզրակացությունները հիմք են հանդիսացել ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) տարեկան զեկույցների համար, որոնք վերաբերում են Ադրբեջանին։

Լորի Խաչատուրյան
Նյու Յորքի Քորնուելի համալսարանի պրոֆեսոր, CHW նախաձեռնության համահիմնադիր
Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին ժամանակակից եկեղեցական կառույց էր, որը կարևոր տեղ էր զբաղեցնում քաղաքի հոգևոր և մշակութային կյանքում։ 2023 թվականից հետո այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ հետագա հրապարակումները և դիտարկումները փաստեցին, որ եկեղեցու սկզբնական տեսքն այլևս պահպանված չէ և կառույցն ոչնչացված է։

2019 թվականին այն հիմնադրվել է, և իրավական տեսանկյունից Ղարաբաղը եղել և մնում է Ադրբեջանի մաս։

Ադրբեջանի օրենսդրության տեսանկյունից նմանատիպ ցանկացած շինություն պետք է համաձայնեցվի երկրի տարածքային քաղաքաշինության կոմիտեի, մշակույթի նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների հետ։

Այստեղ ներգրավված են տարբեր կառույցներ, և ցանկացած օբյեկտի շինարարություն պետք է համաձայնեցվի դրանց հետ՝ սկսած արտակարգ իրավիճակների ծառայությունից մինչև, օրինակ՝ կոմունալ ծառայությունների օպերատորներ։

Նույն կերպ, Ադրբեջանի օրենսդրության տեսանկյունից այս եկեղեցին կառուցվել է ադրբեջանական օրենքների խախտմամբ։

Այսինքն՝ այդ շինությունը համարվում է անօրինական։

Էմին Ալիև
«Թրենդ» լրատվական գործակալության տնօրեն

Կարելի է փաստել, որ Արցախի մշակութային ժառանգությունը ոչ միայն պատմության վկայություն է, այլև կենդանի ինքնություն, հիշողություն և ժողովրդի գոյության իրավունքի ապացույց։ Ներկայացված փաստերը, լուսանկարները և վերլուծությունները ցույց են տալիս, որ մշակութային կոթողները պարզապես քարե կառույցներ չեն, այլ սերունդների ստեղծած հոգևոր, պատմական և ազգային արժեքների մարմնացում։

Այս աշխատանքի ընթացքում բացահայտվեց, թե ինչպիսի ծանր հարված է հասցվել այդ ժառանգությանը վերջին տարիներին․ մի մասը վնասվել է, մի մասը՝ ոչնչացվել, իսկ մյուս մասը գտնվում է լուրջ վտանգի տակ։ Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ դարձավ, որ մշակույթը հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել, քանի դեռ այն ապրում է հիշողության, գիտակցության և գիտական արձանագրման մեջ։