Այնպես որ․․․
Հաջորդ անգամ, երբ ձեռքը կտանեք ձեր հեռախոսին, հիշե՛ք՝ դուք ձեր գրպանում պահում եք ոչ թե պարզապես կապի միջոց, այլ իրականությունը վերասահմանելու հզորագույն գործիք։ Լրագրությունում հեղափոխությունը տեղի է ունեցել, և այն արդեն ձեր ձեռքերում է։ Նկատենք՝ ժամանակակից լսարանը այլևս պատրաստ չէ սպասել երեկոյան լրահոսին․ մարդիկ ցանկանում են իրադարձություններին հետևել հենց այն պահին, երբ դրանք տեղի են ունենում։ Ֆոտոլրագրողները նկատում են՝այդ պահանջը փոխել է մեդիայի և լսարանի հարաբերությունները։ Արդյունքում, օպերատիվության համար երբեմն զոհաբերվող տեխնիկական կատարելությունը այլևս չի ընկալվում որպես խնդիր։ Կադրի թեթև դողը, ոչ իդեալական լուսավորությունը կամ պատկերի որոշակի թերությունները շատերի համար դարձել են իրականության անմիջականության ու անկեղծության նշաններ՝ ստեղծելով վստահություն, որ տեսածը հնարավորինս մոտ է չմշակված իրականությանը։