Երեխաները կիբերբուլինգի էպիկենտրոնում. որտեղ է անցնում էթիկական սահմանը
Նախագծի հեղինակ՝ Էմիլիա Արշակյան
Նախագծի ղեկավար՝ Ռուզան Գիշյան




Նա մնաց մենակ, մնաց առանց աջակցության

17-ամյա Ալլան (անունը փոխված է) նախորդ տարի չավարտեց դպրոցն ու կիսատ թողեց բժիշկ դառնալու երազանքը։ Նրա կյանքը կտրուկ փոխվեց անձնական բնույթի լուսանկարների տարածումից հետո։ Աղջիկը սիրահարված էր համադասարանցուն ու նրան իր կիսամերկ լուսանկարներն էր ուղարկել, սակայն որոշ ժամանակ անց դրանք տարածվել էին, իմացել էին նաեւ տնօրենն ու ուսուցիչները։ Դեպքի բացահայտումից հետո մայրը նրան պատժելու համար հեռացրել էր ավարտական դասարանից։


Նկարը վերցված է Pinterest կայքից








13-ամյա տղան, ում անձնական տվյալները ծնողի խնդրանքով չենք հրապարակում, պաշտպանելով իր սիրելի սթենդափ արտիստին սոցիալական ցանցում, հրապարակել էր մեկնաբանություն։ Դրան հաջորդած առցանց հակազդեցության ընթացքում նա ենթարկվել էր կիբերբուլինգի․ տարածվել էին նրա անձնական տվյալներն ու լուսանկարները, ինչպես նաև ուղղվել էին վիրավորական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ։






Նկարը վերցված է Pinterest կայքից

Մտահոգիչ էր նաև այն հանգամանքը, որ դեպքին ներգրավված էր ուսուցիչ, ով երեխային աջակցելու փոխարեն հրապարակել էր անհարկի մեկնաբանություններ։ Ներկայումս իրավապահ մարմինների կողմից դեպքի վերաբերյալ քննություն է իրականացվում։
Ծնող
Անանուն


Յունիսեֆի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում համացանցից օգտվող 12–17 տարեկան երեխաների 5 %-ը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող սեռական ոտնձգության և բռնության, դեպքերի 71 %-ը տեղի է ունեցել բացառապես առցանց միջավայրում՝ սոցիալական մեդիա հարթակների կամ առցանց խաղային հարթակների միջոցով։ Ամենատարածված դրսևորումներից է եղել սեռական բնույթի պատկերների անցանկալի ցուցադրումը։


Նկարը վերցված է Pinterest կայքից

Հոգեբան Էլինա Պետրոսյանն ընդգծում է՝ համացանցում առկա վտանգները ժամանակակից հասարակության կարևոր և լայն տարածում ունեցող խնդիրներից են, որոնք հատկապես զգալի ազդեցություն կարող են ունենալ դեռահասների և երեխաների հոգեբանական բարեկեցության վրա։
Էլինա Պետրոսյան
Հոգեբան
Հոգեբանը իր պրակտիկայում գրանցված մի օրինակ է հիշում, երբ պահպանողական ընտանիքում մեծացող 12-ամյա աղջիկը, կիբերբուլինգի զոհ էր դարձել։ Հոգեբանի խոսքով՝ նման իրավիճակներում առանցքային նշանակություն ունի երեխայի և ծնողի միջև վստահության ու ապահովության մթնոլորտի առկայությունը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ սոցիալական ցանցերում անչափահասների անձնական տվյալների հրապարակումը լուրջ էթիկական խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում։ Նրա դիտարկմամբ՝ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ երեխաները հաճախ զրկված են սեփական համաձայնությունը տալու հնարավորությունից, մինչդեռ նրանց լուսանկարների, անձնական պատմությունների կամ այլ տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցություն ունենալ նրանց անձնական կյանքի, սոցիալական հարաբերությունների վրա։

Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեխաների իրավունքների խախտումների՝ այդ թվում դրանց թվային դրսեւորումների մասին պարբերաբար ստանում է դիմում-բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում են ուսումնասիրություններ։ Այս գործընթացը նպատակ ունի գնահատել իրավիճակը և կանխել երեխայի անձնական կյանքի, արժանապատվության ու անվտանգության հնարավոր խախտումները։ 



Լիլիթ Աղաջանյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ
Վստահության և ապահովության զգացման կարևորությունը հատկապես ընդգծվում է թվային միջավայրում առաջացող վտանգների համատեքստում, որտեղ երեխայի անձնական տարածքի և իրավունքների պաշտպանությունը դառնում է առավել զգայուն հարց։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև անչափահասների անձնական տվյալների հրապարակման էթիկական կողմը։

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով
Լրագրող և բլոգեր Զառա Ղազարյանն ընդգծում է՝ երեխայի հետ կապված ցանկացած հրապարակում նախ և առաջ պետք է դիտարկել երեխայի լավագույն շահի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ համացանցում հրապարակված բովանդակությունը տարիներ շարունակ պահպանվում է և կարող է հետագայում դառնալ բուլինգի պատճառ։ Նրա խոսքով՝ չափահաս տարիքում երեխան կարող է չցանկանալ նույնականացվել իր մանկության որոշ հրապարակումների հետ, հատկապես եթե դրանք ներկայացրել են իրեն խոցելի կամ խիստ անձնական իրավիճակներում։ Հետևաբար, երեխաներին վերաբերող բովանդակություն հրապարակելիս անհրաժեշտ է ցուցաբերել առավել զգուշավոր մոտեցում՝ հնարավորության դեպքում խուսափելով նույնականացումից, փակելով դեմքերը կամ բացառելով այնպիսի կադրերի հրապարակումը, որոնք կարող են ապագայում բացասական ազդեցություն ունենալ երեխայի սոցիալական և հոգեբանական բարեկեցության վրա։
«Էթիկական նորմերը բավականին հաճախ են խախտվում երեխայի անձնական տվյալների, լուսանկարների հրապարակումից սկսած, որն ուղիղ կապ ունի երեխայի արժանապատվության հետ։
Չափահաս տարիքում երեխան կարող է չցանկանալ իդենտիֆիկացվել այդ լուսանկարի հետ, և երեխային վերաբերող ցանկացած ինֆորմացիա հրապարակելիս պետք է հաշվի առնել, որ համացանցը չի մոռանում, այլ տարիներ շարունակ պահպանում է ինֆորմացիան և կարող է դառնալ բուլինգի պատճառ։»
Զառա Ղազարյան
Բլոգեր - Լրագրող
Բլոգեր Թերեզա Փանչոյանը ևս ընդգծել է, որ համացանցում տեղադրված ցանկացած տեղեկատվություն գործնականում «մնում է» թվային միջավայրում և արագ տարածվում։ Նրա խոսքով՝ այսօր դիտումներ կամ հանրային հետաքրքրության ապահովման նպատակով երեխաների մասնակցությամբ տարածվող բովանդակությունը հետագայում կարող է ազդեցություն ունենալ նրանց մասնագիտական հեղինակության և հանրային ընկալման վրա։ 
«Մեծ լսարան ունեցող բլոգերները հաճախ ձևավորում են հասարակական կարծրատիպեր և վարքային մոդելներ։ Սակայն երբեմն նկատվում է հակասություն խոսքի և վարքի միջև, երբ երեխաների անձնական կյանքի պաշտպանությունը քարոզող անձինք իրենք են խախտում այդ սահմանները։»
Թերեզա Փանչոյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեծ լսարան ունեցող բլոգերներն ու ինֆլուենսերները հաճախ ձևավորում են հասարակական վարքային մոդելներ և կարծրատիպեր՝ ազդելով հանրության վերաբերմունքի վրա։ Նրա դիտարկմամբ, երբեմն նկատվում է հակասություն խոսքի և գործի միջև, երբ երեխաների անձնական կյանքի պաշտպանությունը կարևորող անձինք իրենք են խախտում այդ սահմանները՝ հրապարակելով երեխայի անձնական կյանքին վերաբերող բովանդակություն։






60 օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործման պայմաններում երեխաների անձնական տվյալների հրապարակումը լայն տարածում ունեցող երևույթ է։

Թեև հարցվողների մեծամասնությունը գիտակցում է դրա հնարավոր վտանգներն ու էթիկական խնդիրները, միևնույն ժամանակ լուրջ մոտեցում այնուամենայնիվ չի ցուցաբերվում: Սա վկայում է հանրության իրազեկման անհրաժեշտության մասին։

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով
Արդյունքների գրաֆիկական պատկերում
Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար

2026 թվականի մայիսի 15-ին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է մինչև 16 տարեկանների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակման նախաձեռնությունը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թվային միջավայրում երեխաների անվտանգությունը դարձել է կարևոր խնդիր, քանի որ բուլինգը և բռնության տարբեր դրսևորումներ տեղափոխվել են նաև առցանց հարթակներ։ Նրա խոսքով՝ տարբեր երկրներ կիրառում են տարբեր մոտեցումներ՝ խիստ սահմանափակումներից մինչև թվային գրագիտության խթանում, և Հայաստանի համար անհրաժեշտ է մշակել հավասարակշռված լուծումներ։



Թվային տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների արագ զարգացմամբ պայմանավորված անչափահասների անձնական տվյալների տարածման ռիսկերը և դրանց հետևանքները ներկայումս քննարկվում են նաև համաշխարհային մակարդակով։ 
Միջազգային կազմակերպություններն ու մասնագետները կարևորում են այն հանգամանքը, որ երեխաների անձնական տվյալների չվերահսկվող տարածումը կարող է հանգեցնել գաղտնիության խախտումների, հոգեբանական ազդեցությունների, առցանց հետապնդումների և կիբեռհանցագործությունների ռիսկերի աճին։

Նկարը վերցված է Pinterest կայքից

Թվային տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների արագ զարգացմամբ պայմանավորված անչափահասների անձնական տվյալների տարածման ռիսկերը և դրանց հետևանքները ներկայումս քննարկվում են նաև համաշխարհային մակարդակով։ Միջազգային կազմակերպություններն ու մասնագետները կարևորում են այն հանգամանքը, որ երեխաների անձնական տվյալների չվերահսկվող տարածումը կարող է հանգեցնել գաղտնիության խախտումների, հոգեբանական ազդեցությունների, առցանց հետապնդումների և կիբեռհանցագործությունների ռիսկերի աճին։ 
The Guardian-ը հայտնում է՝ 2026 թվականի մարտի 5-ին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկենբերգը, որը Նյու Մեքսիկոյում կայացած դատավարության ժամանակ հարցաքննվել է երեխաների անվտանգության վերաբերյալ խնդիրների շրջանակում, իր տված ցուցմունքում ասում է, որ
երեխաներին հասցվող վնասները, ինչպիսիք են սեռական շահագործումը և հոգեկան առողջությանը վնասումը անխուսափելի են Meta-ի հարթակներում:
«Ես պարզապես կարծում եմ, որ եթե մենք սպասարկում ենք միլիարդավոր մարդկանց, ցավալի իրականությունն այն է, որ նրանց շատ փոքր տոկոսը հանցագործներ են լինելու, և մենք պետք է հնարավորինս աշխատենք այդ գործունեությունը կանխելու համար», - ասել է Meta ընկերության տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Մարկ Ցուկերբերգ
Meta ընկերության տնօրեն

Ըստ բրիտանական Reuters միջազգային լրատվական գործակալության՝ ԱՄՆ մի շարք նահանգներ դատական հայց են ներկայացրել Meta ընկերության դեմ՝ պնդելով, որ Facebook և Instagram հարթակների կախվածություն են ձևավորում դեռահասների շրջանում՝ նպաստելով հոգեկան առողջության խնդիրների խորացմանը։ Հայցում նշվում է նաև, որ ընկերությունը բավարար կերպով չի ներկայացրել հարթակների հնարավոր վտանգները երիտասարդ օգտատերերի համար։

Նկարը վերցված է Pinterest կայքից


Կիբերբուլինգը դարձել է ժամանակակից թվային սպառնալիք երեխաների համար, սոցմեդիան մի հարթակ է որտեղ թվային ազատությունն ու բարոյական պատասխանատվությունը հաճախ բախվում են միմյանց։ 


Երեխաները, հայտնվելով վիրտուալ միջավայրի էպիկենտրոնում, հաճախ չեն գիտակցում հոգեբանական վնասը, իսկ էթիկական սահմանը անցնում է այն պահին, երբ առցանց վարքը սկսում է վնասել անձի արժանապատվությունը, հոգեկան անվտանգությունն ու սոցիալական բարեկեցությունը։ Հետևաբար, խնդրի լուծումը պահանջում է ոչ միայն վերահսկողություն, այլև թվային էթիկայի, բարեխղճության և պատասխանատու հաղորդակցության ձևավորում:

Նկարը վերցված է Pinterest կայքից

Բլոգինգի և սոցիալական մեդիայի զարգացումը ստեղծել է մեծ հնարավորություններ, սակայն միաժամանակ առաջ բերել է էթիկական խնդիրներ՝ կապված անչափահասների պաշտպանության, անձնական տվյալների գաղտնիության և թվային անվտանգության հետ։ Հետևաբար, թվային միջավայրում էթիկական պատասխանատվության պահպանումը շարունակում է մնալ կարևոր մարտահրավեր։