Խըդր
Սիսիանում Տեառընդառաջին կա մի ավանդույթ կոչվում է Խըդր։
Խդրը սիսիանցիները համարում են երեխաների տոն, քանի որ երեխաները Տեառնընդառաջին, երեկոյան ժամերին իրենց տոպրակներն են նետում հարևանների և նույնիսկ անծանոթների տան դռնից ներս և թաքնվում, ըստ ավանդույթի տան տերերը պետք է տոպրակի մեջ լցնեն կոնֆետներ և աղանձ, այնուհետև դռան հակառակ կողմում դնեն և ներս գնան։ Երեխաները հայտնվում և ամենքն իր տոպրակն է վերցնում։
Շատերն ասում են, որ սա Թուրքական ավանդույթ է, սակայն ըստ ազգագրագետ Երվանդ Լլայանի սա քրդերի տոնն է եղել, նաև եզդիների։ Քանի որ հայերի հետ ապրել են քրդեր, հայերը ևս սկսել են տոնել Խըդրը։ Իսկ սա տարածվել է Սիսիանում և Նախիջևանում։ Այսօր միայն Սիսիանում են տոնում։