Ժամանակակից արվեստի մասին իր զանազան թեմաներով աչքի էր ընկնում նաև Artասովոր վիդեոփոդքասթը, որն ստեղծվել է Բուն TV-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում։ Փոդքասթը վարողները՝ կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ու կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանն են։ Այն եթեր է հեռարձակվել 2022- 2025 թթ․ և ունեցել 56 հաղորդում։ Հաղորդման շրջանակում քննարկվել են արվեստի ճյուղերի, արվեստագետների գործունեության և այլ արվեստոտ թեմաների մասին՝ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ասպարեզում, թեմաներ, որոնց վերաբերյալ բարդ է գտնել հայալեզու տեղեկություն։
Թանգարանի ստեղծման գործում 60-ական թվականների հայ լավագույն նկարիչները մեծ աջակցություն ցուցաբերեցին Հ․Իգիթյանին։ Թանգարանում կարելի է գտնել հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և այլ հայ հանրաճանաչ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները։
«Սակայն թանգարանը, զուտ ժամանակագրորեն, ներառում է աշխատանքներ, որոնք ստեղծվել են նախորդ դարում և ցուցադրվող արվեստագետներից շատերն էլ նույնիսկ այսօր կենդանի չեն։ Այնուամենայնիվ, մենք ունեցել ենք դեռևս այդ թվականից, 15 հանրապետությունից հենց Հայաստանում, ինչը նաև խոսում է հայի նորարար, համարձակ և ստեղծարար լինելու մասին»,- ասում է Լիզան։
Ռիմա Պիպոյանը համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը։
Նա բեմադրիչ-խորեոգրաֆ է, պարուհի, պարուսույց, 2020 թվականին Երևանի պարարվեստի պետական քոլեջում հիմնադրել և ղեկավարում է երկրում առաջին և միակ «Մոդեռն պար» բաժինը։ Նա միաժամանակ տարբեր աշխատանքներ է կատարում՝
դասավանդում, բեմադրում, մաս կազմում միջազգային տարբեր նախագծերի։
Պիպոյանը պարային կարճամետրաժ ֆիլմերի միջոցով վեր է հանում կենսական խնդիրներ։
Նրա գործունեությունը մեծապես նպաստում է ժամանակակից պարի զարգացմանն ու հանրայնացմանը Հայաստանում։
Պարուհու խոսքով՝ ամենաարդի խնդիրներից է բարձրակարգ մասնագետների և ուսումնական հաստատությունների սակավությունը, ինչպես նաև վերահսկողության բացակայությունը։
«Իմ ամենամեծ խնդիրը ստեղծելն է այդ դասավանդողներին, որոնք միայն ես չեմ լինի, կամ 2 հոգի չեն լինի, դրանք կլինեն մի քանիսը ու ոչ միայն կդասավանդվի Պարարվեստի պետական քոլեջում, այև ուրիշ հաստատություններում, որտեղ որ ազատ ոճ են ասում ու չգիտես՝ ինչ են անում, ցավալի է։ Լավ ուսանողներն ավարտում են, չգիտեն՝ ինչ անեն, ո՛չ պարի պրոֆեսիոնալ խմբեր գոյություն ունեն, ո՛չ թատրոն գոյություն ունի, ո՛չ ինչ-որ ուսումնական հաստատություն, ինստիտուտ բարձրագույն կրթության համար, որտեղ կկարողանան շարունակել սովորել իրենց մասնագիտությամբ»։
Լուսանկարչուհին իր նախագծերի միջոցով ներկայացրել է հասարակության տարբեր խմբերի պատմությունները՝ փորձելով լսելի դարձնել փոքրամասնությունների, ԼԳԲՏ անձանց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրածների ձայները։ Արմենակյանը համահիմնադիրն է «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի, որը որպես վիզուալ պատմությունների հարթակ ուսումնասիրում և վավերագրում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընդգծելով և հանրայնացնելով հասարակության համար արդիական ու կարևոր խնդիրները։