Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Ասորիները Հայաստանում․ ինքնության պահպանումը՝ հանուն շարունակության
Ուսանող՝ Հռիփսիմե Ավչյան
Դասախոս՝ Լիլիկ Ստեփանյան, բ․գ․թ
Կիրակի առավոտյան ժամը տասին, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում գտնվող Մար Թումա եկեղեցին մարդաշատ է։
Տեղի ասորիները, սովորականի նման, շտապում են մասնակցելու պատարագին, որը մատուցում է Հայաստանում Արևելքի Ասորական Եկեղեցու հոգևոր սպասավոր Նիկադիմ Յուխանաևը։ Ի դեպ՝ այստեղ պատարագը մատուցվում է արամեերենով (դասական ասորերեն), այն լեզվով, որով խոսել է Հիսուս Քրիստոսը։
Կիրակի առավոտյան ժամը տասին, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում գտնվող Մար Թումա եկեղեցին մարդաշատ է։
Տեղի ասորիները, սովորականի նման, շտապում են մասնակցելու պատարագին, որը մատուցում է Հայաստանում Արևելքի Ասորական Եկեղեցու հոգևոր սպասավոր Նիկադիմ Յուխանաևը։ Ի դեպ՝ այստեղ պատարագը մատուցվում է արամեերենով (դասական ասորերեն), այն լեզվով, որով խոսել է Հիսուս Քրիստոսը։
Ասորիները Հայաստանում հաստատվել են դեռևս 1826-28 թթ․-ին Իրանի Ուրմիա քաղաքի մոտակա շրջաններից: Քանի որ քրիստոնյա ամենահին ժողովուրդներից մեկի ներկայացուցիչներն էին` կրոնը և հավատքը պահպանելու համար իրենց նոր բնակավայրերում կառուցել են եկեղեցիներ։
Մար Թումա եկեղեցին կառուցվել է 1828 և վերակառուցվել 2001 թթ․-ին։ Այն հոգևոր կենտրոն է տեղի ասորիների համար, որտեղ նրանք աղոթում են և մասնակցում եկեղեցական ծեսերին։
Նիկադիմ Յուխանաևը Արևելքի Ասորական Եկեղեցու առաջին հայաստանաբնակ քահանան է։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության բաժինը։ Հետո մեկնել է Իրաք, որտեղ սովորել է ևս 3 տարի և ձեռնադրվել որպես Արևելքի Ասորական Եկեղեցու քահանա: Վերադարձել է և այժմ Հայաստանում Արևելքի Ասորական Եկեղեցու հոգևոր առաջնորդն է։
Քահանան ասում է, որ Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ համեմատաբար քիչ խնդիրներ կան ասորիների ինքնության պահպանման համար և նրանք սիրով են ապրում այստեղ։
Նիկադիմ Յուխանաևը ասում է, որ մի շարք քայլեր են ձեռնարկվում, որպեսզի համայնքը ավելի համախմբված և միաբան լինի, օրինակ, եկեղեցին ունի երիտասարդական միություն և կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսուցանվում են քրիստոնեական հավատքի կարևորագույն բաղադրիչները։ Եկեղեցին փորձում է երիտասարդների հետ կապը շատ ամուր պահել. ասորի երիտասարդները հնարավորություն են ունենում մասնակցելու էկումենիկ ճամբարների, տարբեր եկեղեցական համաժողովների, որտեղ հանդիպում են, շփվում միմյանց հետ, կիսվում իրենց մտքերով և առաջարկություններով։
Եկեղեցին ոչ միայն կրթական գործառույթ է իրականացնում, այլև փորձում է համայնքի սոցիալական կյանքում ներգրավվածություն ունենալ։ Օրինակ՝ 2019-ին եկեղեցու «Ասիրո» բարեգործական հիմնադրամի միջոցներով Վերին Դվինի մանկապարտեզը վերանորոգվել է։ Քահանայի խոսքով՝ եկեղեցին հստակ ֆինանսավորման աղբյուր չունի, սակայն նրանք փորձում են գտնել բարերարներ, որոնք աջակցում են իրենց։ Օրինակ՝ Արզնի համայնքի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը իրականացվել է «Ասիրո» հիմնադրամի և տարբեր բարերարների օգնության շնորհիվ։
Խոսելով Հայաստանում բնակվող ասորիների միջև համայնքային կապի պահպանման մասին, քահանան ասաց, որ ասորիները փորձում են կապը պահպանել, իսկ եկեղեցին հնարավորինս աջակցում է տարբեր կրոնական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը։
Նիկադիմ Յուխանաևը ասորերեն գրականություն և լեզու է դասավանդում Վերին Դվին համայնքի դպրոցում, իսկ տարրական դասարաններում երեխաներին ասորորեն սովորեցնում է ուսուցչուհի Ժաննա Աբրամովան, որը իր բոլոր դասերը սկսում է Տերունական աղոթքով։

Առաջին դասարանում «Ալաբ» (Ա) և «Բիթ» (Բ) տառերի ուսուցումն է...

Front matter, or preliminaries, is the first section of a book and is usually the smallest section in terms of the number of pages. Each page is counted, but no folio or page number is expressed or printed, on either display pages or blank pages.

To produce perfect books, these rules have to be brought back to life and applied.
To produce perfect books, these rules have to be brought back to life and applied.
To produce perfect books, these rules have to be brought back to life and applied.
«Ասորի երեխաները հիմնականում սովորում են ռուսական դասարաններում, քանի որ այդտեղ ասորերենը պարտադիր ուսուցման առարկա է։ Սակայն լինում են դեպքեր, երբ նրանք ցանկանում են սովորել հայկական հոսքում, իսկ այդ դեպքում ասորերեն սովորում են եկեղեցու կիրակնօրյա դպրոցում»,-ասում է Ժաննա Աբրամովան։ Դպրոցում երեխաները 1-3 դասարաններում սովորում են Տաիսիա Արսենտինովնայի, իսկ 4-ից սկսած Միխայիլ Մամուի դասագրքերով: Աշակերտները ուսումնասիրում են էջեր Ասորեստանի պատմությունից և ասորական գրականություն` ասորի հեղինակների արձակ և չափածո ստեղծագործություններ։
«Մեր երեխաները կարողանում են գրել, կարդալ, շարադրություններ գրել։ Ինձ այդ փաստը շատ է ուրախացնում, որ կարողացել ենք հասնել մեր նպատակին»,- ասում է ուսուցչուհին։
Աբրամովայի համար կարևոր է, որ բոլոր ասորի երեխաները խոսեն մայրենի լեզվով և ընտանիքներում պահպանեն այդ մշակույթը։

Ժաննա Աբրամովան առհասարակ շատ է կարևորում ազգային մշակույթի պահպանումը ասորական ընտանիքներում։

Օրինակ՝ նա միշտ պատրաստում է ազգային, ավանդական ուտեստներ և խոսում է դրանց պատմության, նշանակության և պատրաստման եղանակների յուրահատկությունների մասին։ Ասորական եկեղեցական տոների անբաժան ու կարևոր մաս կազմող «Մրթուխան» ավանդական ծիսական ուտեստ է։

«Մրթուխա» պատրաստում են այն գյուղի բնակիչները, որտեղ գտնվում է այդ սրբին նվիրված եկեղեցին կամ մատուռը։ Նրանք հավաքում են մեծ քանակի ալյուր, հավկիթ, յուղ և կաթ, որոնք մեծ փայտով լավ հարում են մեծ կաթսայի մեջ` սկզբում յուղն ու ալյուրը, հետո օրհնված աղը, հարած ձուն, վերջում` կաթը:

Ըստ ավանդության՝ «Մրթուխան» հարում են միայն տղամարդիկ, քանի որ մեծ ֆիզիկական ուժ է պահանջվում։

«Մրթուխան» բաժանելու կանոնները ևս շատ կարևոր են. առաջինը պետք է բաժին հանել հղիներին, տարեցներին և հիվանդ մարդկանց։

«Մրթուխայի» պատրաստման ընթացքը
Ազգային ինքնության և մշակույթի պահպանման հարցը Արզնի համայնքի ասորիները ևս չափազանց կարևոր են համարում։ Այստեղ ամեն քայլափոխի կարելի է զգալ համայնքի բնակիչների մեծ սերն իրենց մշակույթի և առհասարակ էթնոսի հանդեպ։ Տեղի երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում մշակութային ավանդույթների պահպանման և ազգի շարունակականության համար։

Վաիդա Աճեմյանը բնակվում է Արզնի համայնքում, մայրը՝ ասորի է, հայրը՝ հայ, որի տատիկը ևս ասորի է։ Ունեն երկու աղջիկ և մեկ տղա։ Վաիդան ասում է, որ իր հայրական ընտանիքում հավասարապես պահպանել են թե՛ հայկական, թե՛ ասորական ավանդույթները և այդ երկմշակութային միջավայրում է ձևավորվել իր ինքնությունը։
Այժմ էլ ինքն է իր ընտանիքում շարունակում պահպանել ազգային, մշակությին ավանդույթները, ասում է՝ ամուսինը՝ Կամոն, ևս խրախուսում է պահպանել ինչպես հայկական, այնպես էլ ասորական մշակույթը։
Մարիամը և Սյուզաննան սովորում են տեղի դպրոցի հայկական դասարաններում, սակայն ասորերեն սովորել են մայրիկի հետ խոսելով և եկեղեցու կիրակնօրյա դասերի օգնությամբ։ Նրանք մեծ սիրով հաճախում են նաև «Գաբբարա» ազգային պարերի խմբակ։

Տիմոֆեյ Իվանովը Արզնի համայնքի երիտասարդներից է, 2018 թվականին հիմնադրել է «Գաբբարա» ասորական երիտասարդական հասարակական կազմակերպությունը և գրեթե ամեն օր շփվում է ասորի երիտասարդների հետ, առնչվում նրանց խնդիրներին, մտահոգություններին...

Ըստ Տիմոֆեյի՝ այժմ Հայաստանում բնակվող ասորի երիտասարդները ամուսնանալիս ուշադրություն են դարձնում ոչ թե ազգային, այլ կրոնական պատկանելիությանը, և նրանց համար կարևոր է, որ իրենց կողակիցը անպայման լինի քրիստոնյա, այսինքն՝ ընդունելի է ամուսնությունը, օրինակ, հայերի հետ, ինչը, թեև, նորմալ է, բայց, ի վերջո, կարող է բերել ազգի ձուլմանը։

«Գաբբարան» առաջին երիտասարդական հասարակական կազմակերպությունն է, որի առաջնային նպատակը ասորի երիտասարդներին արմատներին մոտ պահելն ու ասորական մշակույթը պահպանելն է։
«Երբ հիմնադրեցինք կազմակերպությունը՝ սկսեցինք համագործակցել արտերկրում գտնվող տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների հետ, փորձ ձեռք բերեցինք և սկսեցինք զբաղվել նաև բարեգործությամբ։ Օգնում ենք անապահով ընտանիքներին, նաև վճարում ասորի երիտասարդների ուսման վարձերը, քանի որ կարևորում ենք աջակցել նրանց՝ կրթություն ստանալու, կարիերայի աճի և զարգացման ճանապարհին»,-ասում է Տիմոֆեյ Իվանովը։
Երիտասարդները համայնքում շատ ակտիվ են, օրինակ, Արզնիում նոր շնչով տոնում են Շառան, որը Ս․ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն է։ Այն նշում են օգոստոսի 27-ի երեկոյից մինչև 28-ի երեկոն։ Արզնի գյուղի բնակիչները, անկախ ազգային պատկանելիությունից, մատուցում են մատաղ, ապա պատրաստում Մրթուխան, և մինչև ուշ գիշեր պարում ու երգում։
Ի դեպ, «Գաբբարա» հասարակական կազմակերպությանը կից գործում է նաև համանուն պարի խումբը։ Այստեղ կան տարբեր տարիքային խմբեր, որոնք սովորում են ազգային պարերը և հնարավորություն ունենում մասնակցելու տարբեր փառատոների Հայաստանում և արտերկրում։
Իվանովն ասում է, որ խումբը մասնակցել է 20-ից ավելի համահայկական փառատոնների, Վրաստանում՝ համազգային փառատոնի, իսկ ապրիլին մեկնել են Իրաք՝ համաասորական փառատոնի։
«Գաբբարայում» երեխաներին ասորական պարերը դասավանդում է Ալյոնա Իվանովան։
Նա ասում է, որ իր համար սա պարզապես աշխատանք չէ, այլ մեծ պատասխանատվություն կենդանի պահելու ասորի երեխաներին փոխանցելու մշակույթի կարևոր մասերից մեկը՝ պարը։

Նրա ամենասիրելի պարերից մեկը՝ «Շեյխանին» կարևոր և հայտնի պարերից է։ Այն տեսակով ռազմական է, որը պարել են ասորի զինվորները պատերազմ մեկնելիս։
«Մեր մարտիկները պատերազմ գնալուց առաջ «Շեյխանի» էին պարում, որպեսզի բարձրացնեին ռազմական ոգին, ուժով և քաջությամբ լցվեին»,- ասում է Ալյոնա Իվանովան։

Ասորի երիտասարդները կարևորում են մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը։ Նրանք ձգտում են ամրապնդել կապը իրենց արմատների հետ՝ սովորելով լեզուն, ճանաչելով մշակույթը, և լավ գիտակցում են, որ մշակութային ինքնության պահպանումն է ազգի շարունակության հիմքը։