Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։




«17 տարի անց».
երկխոսություն անցյալի և ներկայի միջև
«Ամուր ընկույզ», «Քաղաքացիությունը՝ փախստական» և «Կատարսիս» վավերագրական ֆիլմերի հերոսների կյանքի և անցած ճանապարհի մասին է Քալանթարի «17 տարի անց» ֆիլմը: Այն ևս ստեղծվել է «Կինոերկխոսութուններ նախագծի շրջանակում»:
Հատված ֆիլմից
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը տևեց 44 օր և ավարտվեց Ադրբեջանի ռազմական հաղթանակով, Արցախի մի մասի կորստով:
2022թ. դեկտեմբերին Արցախի մնացյալ հատվածը հայտնվեց ադրբեջանական շրջափակման մեջ:
2023թ. սեպտեմբերի 19-ին՝ ավելի քան ինը ամիս տևած շրջափակման պայմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի դեմ:
Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100.000 մարդ բռնի տեղահանվեց և ապաստան գտավ Հայաստանում:
Լուսանկարները՝ ֆիլմից


Խալիդան, Գենան, Դավիթը և մյուս հերոսները ևս տեղահանվածների մեջ են, բացի Կամոյից... նա որոշեց մնալ իր հայրենիքում:

«Ես չգիտեմ: Դա իր որոշումն էր. նա ուզեց մնալ»,- ասում է կինը՝ Սուսաննան:

«17 տարի անց»-ը կարևոր ստեղծագործություն է՝ թե՛ փաստագրական, թե՛ մարդկային ծանր ճակատագրերը զգայուն կերպով պատկերելու առումներով։ Այն վավերագրական կինոյի օրինակ է, որը ոչ միայն փաստում է անցյալի իրադարձությունները, այլև լայնորեն անդրադառնում է՝ վերադարձի, հիշողության և կյանքի վերարժևորման թեմաներին: Նման շեշտադրումները տեսանելի են հատկապես «Ամուր ընկույզ» ֆիլմում, որի կենտրոնում Խալիդան է՝ ուժեղ և դիմադրող կերպարով: Լրագրող Արփի Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջի հրապարակումներից մեկում անդրադարձել է Խալիդայի կերպարին՝ գրելով. «Չգիտեմ՝ կա՞ որևէ գրող կամ պոետ, որը կարող ա իր անձնական ցավի միջով ամբողջ աշխարհի ցավն անցկացնել ու խոսել համամարդկային արժեքների մասին էսքան պարզ ու խորը՝ առանց բառեր ընտրելու ավելորդ ջանքերի»:
«17 տարի անց»-ը պատմություն է մարդու և ժամանակի բախման մասին։ Քալանթարն այս ֆիլմով ցույց է տալիս, թե ինչպես կարող է ժամանակը փոխել մարդուն, բայց նաև որքան բան կարող է մնալ նույնը՝ ներսում։
Ֆիլմը կարևոր է, որովհետև հիշեցում է՝ պատերազմը չի ավարտվում հրադադարի պահին։ Այն շարունակում է ազդել մարդկանց վրա նույնիսկ տարիներ անց՝ ձևավորելով նրանց ապրումներն ու հիշողությունները։
Ֆիլմը դիտողին չի տալիս պատասխաններ, բայց օգնում է մտածել և վերարժևորել կյանքի յուրաքանչյուր պահ...



Ֆիլմերի ռեժիսոր Լևոն Քալանթարն ասում է, որ իր կյանքը բաժանվել է երկու մասի՝ Խալիդային հանդիպելուց առաջ և հետո։ Նա կին է, որը թողել է խոր հետք ոչ միայն ռեժիսորի, այլև բոլոր դիտողների մեջ։ Խալիդան ուժեղ, բայց լուռ դիմադրող մարդ է՝ կորուստների, պատերազմի և ներքին ցավի միջով անցած մեկը, որը ոչ թե բարձրաձայնում է իր ցավը, այլ ապրում է դրանով՝ արժանապատվորեն և հանգիստ։

«Կինոերկխոսություններ» նախագիծը. վավերագրական պատմություններ հակամարտության սահմանագծին

http://brusovlab.am/page67778293.html

«Վավերագրություն. Ինչպես է կինոն միավորում անցյալն ու ներկան»

http://brusovlab.am/page67720867.html