Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։

Վիրտուալ աշխարհի և իրականության խաչմերուկում

Ուսանող՝ Դիանա Զիրոյան
Դասախոս՝ Դավիթ Մուրադյան




Լուսանկարը գեներացված է adobe Firefly ծրագրով

21-րդ դարում սոցիալական մեդիան ոչ միայն կապի և տեղեկատվության տարածման միջոց է, այլև գործոն՝ ձևավորելու անհատի ինքնազգացողությունը և ինքնագնահատականը։ Թվային դարաշրջանում, որտեղ տեղեկատվությունը հասանելի է ակնթարթային արագությամբ, մեդիագրագիտությունը դարձել է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, երբ այս  հմտությունը բացակայում է, տեղեկատվական հոսքը վերածվում է մանիպուլյացիայի, ինչպես նաև հոգեկան առողջության վրա բացասական ազդեցության աղբյուրի։ Սոցիալական մեդիայի իդեալականացված պատկերները, ֆիլտրերով մշակված լուսանկարները, անիրատեսական չափանիշները մղում են երիտասարդներին կասկածի տակ դնել սեփական արժեքը։

Վրաստանում հարցվածների 33%-ը օգտվում է սոցիալական մեդիայից, 32%-ը՝ ինտերնետից (բացի սոցցանցերից), իսկ 31%-ը՝ հեռուստատեսությունից։
Հայաստանում միայն 17%-ն է նախընտրում հեռուստատեսությունը, մինչդեռ 53%-ը՝ սոցիալական մեդիան։
Ադրբեջանում գերակշռում է միջազգային և անկախ աղբյուրների նկատմամբ վստահությունը՝ պետական մեդիայի նկատմամբ անվստահության պատճառով։



Գրաֆիկական պատկերը գեներացված է արհեստական բանականության (ChatGPT) միջոցով
Թվային դարաշրջանում սոցիալական մեդիան խորապես ազդում է մարդու մտածողության, զգացմունքների և հարաբերությունների վրա, ինչի գիտակցումը կարևոր է մեր հոգեբանական կայունության համար։

Լուսանկարը գեներացված է AI-ի միջոցով (ChatGPT)
Ինքնագնահատականի անկման հոգեբանական հետևանքները
«Սոցիալական մեդիաներում իդեալականացված պատկերները, որոնք հաճախ ներկայացվում են ինֆլուենսերների կամ բլոգերների կողմից, շատ երիտասարդների մոտ կարող են առաջացնել անբավարարության զգացում։ Երբ նրանք տեսնում են այդպիսի պատկերներ, սկսում են համեմատել իրենց կյանքը և մտածել, որ իրենց կյանքը բավարար լավը չէ»,-ասում է հոգեբան Անի Դավթյանը
~
Ըստ հոգեբանի՝ այն կարող է հանգեցնել կասկածների՝ սեփական արժեքի ու հաջողությունների մասին, քանի որ այն պատկերները, որոնք ցուցադրվում են սոցիալական մեդիայում, հաճախ հեռու են իրականությունից և ստեղծում են իդեալներ, որոնք շատ դեպքերում անհասանելի են:
Ինչպես նշում է հոգեբանը, սոցիալական մեդիան կարող է ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն, և այդ ազդեցությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես ենք այն օգտագործում։ Եթե երիտասարդները նախընտրում են հետևել ոգեշնչող ու օգտակար բովանդակությանը, ապա սոցիալական մեդիայի ազդեցությունն իրենց վրա կարող է լինել դրական։ Սակայն, սոցիալական մեդիայի բացասական ազդեցությունը հաճախ գերակշռում է, ինչը պայմանավորված է իդեալականացված կյանքի պատկերներով, ֆիլտրերով մշակված լուսանկարներով և անիրատեսական գեղեցկության չափանիշներով; Այս ամենը կարող է հանգեցնել ինքնագնահատականի անկման՝ խթանելով անբավարարության զգացողությունը:

Լուսանկարը՝ Լիլիթ Մուրադյանի Ինստագրամյան էջից
«Մեր երիտասարդների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ չֆիլտրված տեղեկատվությունը։ Ինչո՞ւ, որովհետև բլոգերներն ու սոցիալական մեդիայում իրենց կյանքը հանրայնացնող մարդիկ հիմնականում ներկայացնում են միայն դրականը։ Նույնիսկ այն, ինչ հնարավոր է ներկայացնել այնպես ինչպես կա, հաճախ լուսաբանվում է ավելի իդեալականացված ձևով։ Սա բերում է նրան, որ օգտատերերը, որոնք դիտում են այդ բովանդակությունը, սկսում են կարծել, թե այդ մարդկանց կյանքում ամեն ինչ միայն լավ է, ամեն ինչ դրական է, ամեն ինչ «վարդագույն երազի» պես է»։
Ավանդական մեդիան այսօր պայքարում է սոցիալական մեդիայի հետ
«Իմ կարծիքով, այդ պայքարը ապարդյուն է լինելու, քանի որ սոցիալական մեդիան այսօր դարձել է ինֆորմացիա ստանալու համար առաջին աղբյուրը, մինչդեռ ավանդական մեդիան պահպանել է որոշակի ուղղության ինֆորմացիա փոխանցելու դերը»
Լուսանկարը՝ Սամվել Մարտիրոսյանի Ֆեյսբուքյան էջից
«Եթե դիտարկենք հարցը գլոբալ տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ սոցիալական մեդիան հաճախ ստեղծում է կեղծ պատկերներ մարդկանց և ընտանիքների մասին, որոնք ձևավորվում են ինֆլուենսերների կողմից։ Սա կարող է հանգեցնել ինքնագնահատականի անկման, քանի որ մարդիկ սկսում են համեմատել իրենց կյանքը այդ անիրական, իդեալականացված կյանքերի հետ»։

«Սա վերաբերում է ոչ միայն սոցիալական ցանցերին, այլ նաև դաստիարակությանը։ Եթե երիտասարդներին դաստիարակենք այնպես, որ նրանք կարողանան ինքնուրույն կարծիք ձևավորել և չտրվեն արտաքին ազդեցություններին, ապա դա կնպաստի նրանց պաշտպանությանը հնարավոր վտանգներից և կօգնի պահպանել առողջ ինքնագնահատական»։
Ինքնագնահատականի անկման հոգեբանական հետևանքները համեմատությունների արդյունքում
Ելենա Մկրտչյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Հոգեբանության ֆակուկտետում, նրա խոսքով՝ սոցիալական մեդիան առաջին հայացքից շատ գրավիչ էր, որը ստեղծում էր իդեալական կյանքի «պատրանք»։ Նրա համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են մարդիկ ճանապարհորդում, ինչպես են միշտ գեղեցիկ տեսք ունենում, ինչպես են հաջողության հասնում։ Բայց որոշ ժամանակ անց սկսեց նկատել, որ այն իր վրա վատ ազդեցություն է թողնում:

«Ես կարծես միշտ ձգտում էի ինչ-որ անհասանելի իդեալի, փոխարենն ընդունելու ու գնահատելու այն, ինչ ունեի»։

«Կարևոր է գիտակցել, որ սոցիալական մեդիան միշտ չէ, որ իրականությունն է արտացոլում։ Մարդիկ ցույց են տալիս այն, ինչ ցանկանում են, և դա չի նշանակում, որ իրենց կյանքն իդեալական է։ Կարևոր է սահմանափակել այն բովանդակությունը, որը քեզ ստիպում է վատ զգալ, և կենտրոնանալ քո իրական հաջողությունների ու զարգացման վրա»։
Ժամանակակից հասարակության մեջ սոցիալական մեդիայի տարածումն այնքան խորն է, որ դրա ազդեցությունը նկատելի է հասարակական բոլոր տարածքներում։ Անկախ գտնվելու վայրից՝ լինի այն գրադարան, այգի, համալսարան կամ փողոց, մարդկանց վարքագիծը վկայում է վիրտուալ աշխարհի առաջնահերթության մասին։ Մարդկանց հետաքրքրությունը իրական միջավայրի նկատմամբ աստիճանաբար նվազում է՝ զիջելով տեղը սոցիալական մեդիայի վիրտուալ տարածքին։ Սա մատնանշում է այն երևույթը, երբ վիրտուալ շփումներն աստիճանաբար առաջատար դիրք են գրավում իրական միջանձնային հարաբերությունների համեմատ։

Սոցիալական մեդիան, իր բազմազան հնարավորություններով, միևնույն ժամանակ պարունակում է ռիսկեր, որոնք կարող են ազդել երիտասարդների հոգեբանության և ինքնագնահատականի վրա։ Կարևոր է նաև մեդիագրագիտության դերը՝ որպես երիտասարդների համար անհրաժեշտ գործիք, որը կօգնի խուսափել սոցիալական մեդիայի բացասական ազդեցություններից և գիտակցված կերպով մոտենալ այնպիսի տեղեկությանը, որը կարող է փոխել նրանց աշխարհայացքը և ինքնագնահատականը։


լուսանկարը գեներացված է AI-ի միջոցով, (Chatgpt)
Կապ
+37498637131

diana.ziroyan.02@mail.ru