Հաջորդ կարևոր ու պատմական գտածոն Հանրապետության հրապարակի տարածքում հայտնաբերված հին քաղաք-թանգարանն է: Այս կառույցը վկայում է հին Երևանի մշակութային շերտերի մասին:
Հրապարակի տարածքն ուսումնասիրել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երեք գիտաշխատողներ՝
Միջին դարերի հնագիտության բաժնի
ղեկավար Գրիգոր Կարախանյանը,
Աղավնի Ժամկոչյանն ու Ֆրինա Բաբայանը։
Այս տարածքը ժամանակին նկարագրել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, որը 1655 թվականին այցելել է Երևան ու գծագրել քաղաքը։ Հրապարակի տարածքում եղել են հիմնականում երկհարկանի ու եռահարկ շենքեր։ Կառույցները պահպանվել են ամբողջությամբ՝ մուտքերով։
Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ, ջրատար խողովակներ։ Ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա հնագետներն այն կարծիքին են, որ 16-17-րդ դարերի ճարտարապետության այս հետաքրքիր նմուշը պետք էր բաց պահել և այն ցուցադրելու ինչ-որ ձև գտնել։
Երևանը հարուստ է պատմամշակութային կոթողներով։ Ահա մի քանի պատմական շենքեր ու միջավայրեր, որոնք շատ կարևոր են Երևանի պատմական դեմքի պահպանման համար:
• Կոնդ թաղամաս.