Յուրաքանչյուր մարդ ունի իր հայացքներն ու խոսքը՝ անկախ իր ֆիզիկական կամ մտավոր հնարավորություններից։
Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են , ովքեր իրենց գործունեությամբ, ստեղծարարությամբ ու մասնագիտական ներգրավվածությամբ ձևավորում են մեր հասարակությունը։
Ըստ Judy Initative-ի` Հայաստանում ապրում է .
Սակայն այս թվերի ետևում պարզապես վիճակագրական միավորներ չեն։ Նրանք իրական մարդիկ են՝ իրենց կյանքով ու անհատական պատմություններով։
Նրանցից շատերը օգտագործում են համացանցը, սոցիալական հարթակները իրենց պատմությունը ներկայացնելու ու անցած ուղղով կիսվելու նպատակով ։ Նրանք պայքարում են ընդունված և լսված լինելու համար։
Երիտասարդներից մեկն էլ 18 ամյա Աշոտն է, ով ունի հաշմանդամություն։
Աշոտը ակտիվ վարում է իր Instagram -յան և TikTok-յան էջերը։ Instagram-ում ունի մոտ 4000, իսկ TikTok-ում՝ 4300 հետևորդ։ Նաև ունի իր SMM Instagram-յան էջը ։
Աշոտը դեռևս 9 ամսական հասակից մենօրյա գրաֆիկով այցելում է «Հանրապետական վերականգնողական կենտրոն»։
Ժամանակավոր բնակվում է կենտրոնի կանաչ տնակում։
Տնակից մի քանի քայլ է դեպի վերականգնողական կենտրոն։
Նա ոչ մի մարզում բաց չի թողնում։
Նույն վերականգնողական կենտրոնում կան նաև այլ հաշմանդամ երիտասարդներ, ովքեր նույնպես աշխատում են։
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ։