Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Քարագլուխ բնակավայրի բնակիչները բախվել են անորոշության․ դպրոցի շենքը քանդում են, փոխարենը կառուցում՝ կրթահամալիր։ Բայց արդյո՞ք տեղին են նման մեծածավալ փոփոխությունները։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ` մինչև 2027 թվականը Հայաստանում պետք է փակվեն շուրջ 232 դպրոց։ Այս որոշումից անմասն չի մնացել Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցը։ Դպրոցում սովորում է շուրջ 120 աշակերտ, աշխատում` 30 աշխատակից: Այս պահին դպրոցի միակ թերությունը բավարար ջեռուցում չունենալն է, որն էլ , ըստ կառավարության, դպրոցը քանդելու պատճառներից մեկն է։
Ինչպես տեսնում ենք դպրոցն ապահովված է եղել բոլոր տեխնիկական միջոցներով, որոնք անհրաժեշտ են լիարժեք կրթություն ստանալու համար։

Քարագլուխ միջնակարգ դպրոցի արխիվից
2 տարի հետո դպրոցը պետք է հանձնված լինի շահագործման, սակայն ինչպես տեսնում ենք, նույնիսկ շենքի նախնական ուրվագիծը դեռ չի երևում։ Շինարարական աշխատակազմը ևս փաստեց, որ վերջնական տեսքին հասնելու համար 2 տարին բավարար չէ։
Քարագլուխ միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյան

«Հին դպրոցը չի համապատասխանում կրթահամալիրի չափանիշներին, դրա համար այն քանդում են։ Մենք տեղափոխվելու ենք մշակույթի տուն, համայնքապետարանի շենք։ Դասապրոցեսը չի տուժելու»։
Այս պահին դասապրոցեսն ընթանում է 2 շենքում՝ մշակույթի տանը և համայնքապետարանում։ Իսկ թե որքանով է այս ամենը երեխաների կրթության իւրավունքի իրացման խախտում, այս մասին խոսեց կրթության կառավարման մասնագետ Արմեն Հարությունյանը։
Արմեն Հարությունյան
Կրթության կառավարման մասնագետ
Նման ծրագրերն իրականացնելուց առաջ նախ պետք է հստակ պլանավորել ոչ միայն շինարարական կամ այլ աշխատանքային դետալներ, այլև առաջնահերթություն պետք է տալ երեխաների իրավունքների պաշտպանությանն ու հարմարավետությանը։ ԿԳՄՍՆ-ն մինչ օրս հստակ պարզաբանում չի տվել քանդվող շենքերի տարածքների հետագա ճակատագրերի վերաբերյալ, ինչպես նաև չեն պարզաբանվել մի շարք կարևոր հարցեր, որոնցից օրինակ ամենակարևորներից է երեխաների տեղափոխման խնդիրը։
10-ամյա Վահե Գալստյանն ամեն օր դպրոց գնալու համար պետք է անցնի 5 կմ։ Ծնողները ապահովված չեն տրանսպորտային որևէ միջոցով, իսկ ամեն օր այդքան ճանապարհ անցնելը, հատկապես, ցուրտ եղանակներին, առաջացնելու է մեծ խնդիր։
Ելենա Հովհաննիսյան
Հոգեբան
Երեխաների շրջանում ցանկացած մեծ կամ փոքր փոփոխություն կարող է բացասական հետք թողնել նրանց անձի ձևավորման վրա։ Հատկապես դպրոցական տարիքը շատ խոցելի է, հետևաբար ուսումնական միջավայրի փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ հատկապես, երբ նրանք օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում։ Քարագլխի օրինակով տեղյակ եմ, որ ճանապարհները բավականին վատթար վիճակում են և դա էլ կարող է երեխաների դասի չգնալու պատճառ դառնալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի մայիսի 23-ի կառավարության հերթական նիստում անդրադարձել է դպրոցների փակման ծրագրին։
<< Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում։ Կառուցվում են նոր դպրոցներ՝ ժամանակակից պայմաններով, շատ վտանգավոր խոսույթ է՝
<<Մեր գյուղի դպրոցը փակվում է»։
Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցի ուսուցիչները դեռ հստակ տեղեկություն չունեն աշխատատեղերի կրճատման վերաբերյալ։
<< Ուսուցչական կազմի հարցը դեռ հստակ չէ, քանի որ միավորումը դեռ քննարկվում է։ Մեր աշխատանքի հարցը կարծես կախված է օդում։ Եթե այս նախագիծը հաջողվի շատերը աշխատանք չունենալու պատճառով ստիպված կլինեն լքել գյուղը>>։
Նկարը՝ Քարագլուխ միջնակարգ դպրոցի արխիվից՝
Կատարված հարցման պատասխան
Կառավարությունը մինչ oրս ոչ մի հստակ տեղեկություն չի տրամադրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ։
Քարագլուխ գյուղին մոտակա այն գյուղերն են, որտեղից աշակերտները պետք է հասնեն դպրոց։

Գյուղ

Դպրոցի անուն

Դպրոցի տեսակ

Սովորողների

քանակ

Քարագլուխ

Քարագլուխի հիմնական դպրոց

Հիմնական

~120 աշակերտ

Աղնջաձոր

Աղնջաձորի միջնակարգ դպրոց

Միջնակարգ

~90 աշակերտ

Սալի

Սալիի հիմնական դպրոց

Հիմնական

~70 աշակերտ

Շատին

Շատինի միջնակարգ դպրոց

Միջնակարգ

~100 աշակերտ

Հերմոն

Հերմոնի հիմնական դպրոց

Հիմնական

~50 աշակերտ

Եղեգիս համայքնի փակվող դպրոցների վիճակագրությունը․ աղբյուրը՝ ԿԿՏՀ
Այս ամենն ամփոփելով՝ կարևոր է հասկանալ՝ ինչ է շահում գյուղը և ինչ է կորցնում։
  • ՇԱՀ
    1․ Ժամանակակից պայմաններով հագեցած կրթահամալիր,
    2․ Որակյալ և հետևողական ուսուցում,
    3․ Տեխնիկապես հագեցած դասարաններ։

  • ԿՈՐՈՒՍՏ
    1․Աշխատատեղերի կրճատում,
    2․ Տրանսպորտային միջոցների բացակայություն,
    3․ Բազմաթիվ աշակերտների հարմարավետության խնդիր,
    4․ Վատթար ճանապարհներ ։