Ակադեմիական կրթություն, թե՞ մասնավոր դասընթացներ
Այսօր Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, երիտասարդները կանգնած են երկու կարևոր ուղիներից մեկի առաջ՝ ստանալ ակադեմիական կրթություն , թե՞ անցնել մասնավոր դասընթացներ։

Չնայած երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, այս երկու տարբերակները նախատեսված են տարբեր նպատակների և կարիքների համար:
Բուհական կրթությունը շարունակում է մնալ ավանդական և հանրաճանաչ ուղի բարձր որակի կրթություն ստանալու համար, որը ուսանողներին տալիս է ամուր տեսական հիմք և զարգացնում քննադատական մտածողություն, հաղորդակցման և հետազոտական հմտություններ։ Ըստ համաշխարհային փորձի, բուհական կրթությունը ոչ միայն ապահովում է գիտելիքների համակարգված փոխանցում, այլ նաև ձևավորում է մասնագիտական մտածողություն և ինքնուրույն աշխատանքի կարողություն։ Ուսումնական ծրագրերը ընդգրկում են թե հիմնական մասնագիտությանը առնչվող դասընթացներ, թե լայնածավալ հումանիտար և սոցիալական գիտելիքներ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ձևավորել ամբողջական պատկեր տվյալ ոլորտի մասին։ Բուհերը նաև առաջարկում են մասնակցել միջազգային և արտագնա ուսուցման ծրագրերի, որտեղ ուսանողները ձեռք են բերում ակադեմիական փորձ և ծանոթանում տարբեր մշակույթների ու աշխատանքային մոտեցումների հետ։
Բուհական կրթության կարևորությունն առանձնահատուկ է նաև այն առումով, որ այն ապահովում է գիտության, կրթության և աշխատանքի միջև կայուն կապ։ Բուհերը դառնում են նորարարական մտածողության և հետազոտական գործունեության կենտրոններ, որտեղ ձևավորվում են ապագա մասնագետների հիմնական արժեքներն ու գիտական մոտեցումները։ Համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցի՝ բարձրագույն կրթությունը հանդիսանում է սոցիալական և տնտեսական զարգացման առանցքային գործոն, որը նպաստում է մարդկային կապիտալի աճին և նոր գիտելիքի ստեղծմանը։
Ըստ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) 2024 թվականի հաշվետվության՝ բուհական կրթության ոլորտում նկատվում է ուսումնական ծրագրերի արդիականացում և նոր տեխնոլոգիաների ներմուծում։ Շատ բուհեր անցում են կատարում հիբրիդ ուսուցման մոդելի, որը համատեղում է առկա և առցանց դասընթացները՝ ուսանողներին առաջարկելով ավելի ճկուն և անհատականացված կրթական փորձ։
Առկա և առցանց դասընթացների համատեղման վառ օրինակներից է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցություն և լրագրություն ամբիոնի 2024-2025 թվականներին իրականցված առցանց դասընթացները, որոնց մասնակցում էին, թե համալսարանի ուսանողները, թե մասնագետներ այլ համասարաններից։
Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների վերջին 4 տարիների ընթացքում դիմորդների թիվը աճել է։
  • 2022

    9729 հոգի
  • 2023

    10,201 հոգի
  • 2024

    10,720 հոգի
  • 2025

    11,445 հոգի
Այս ցուցանիշները հուշում են, որ ակադեմիական կրթությունը Հայաստանում շարունակում է պահպանել իր ուրույն դերը դիմորդների շրջանում։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակից Կատյա Կաշինան կարծում է, որ ակադեմիական կրթությունը ուսանողին տալիս է բազմաշերտ համակարգված գիտելիքներ, ինչպես նաև սերմանում է մարդկային և ազգային արժեքներ։
Հատված Կատյա Կաշինայի հետ հարցազրույցից
Մասնավոր դասընթացներ
Մասնավոր դասընթացները այսօր լայն տարածում են գտնում այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է արագ և կոնկրետ հմտություններ ձեռք բերել։ Այս դասընթացները առաջարկում են կարճատև, բայց չափազանց արդյունավետ ուսուցում ծրագրավորման, մարքեթինգի, լուսանկարչության, մուլտիմեդիայի, դիզայնի և այլ ոլորտներում։ Օնլայն հարթակներ՝ Coursera, Udemy, LinkedIn Learning։ Նմանատիպ դասընթացները  հնարավորություն են տալիս ուսանողներին ճկուն ընտրություն կատարել ուսուցման տեմպի, խորացման մակարդակի և ժամանակացույցի մեջ։
Մասնավոր դասընթացները կենտրոնացած են գործնական, անմիջապես կիրառելի գիտելիքների վրա, որոնք ուսանողը կարող է օգտագործել աշխատաշուկայում և իրական նախագծերում։ Դրանք սովորաբար փոքր խմբերով են կազմակերպվում, ինչը ապահովում է անհատական մոտեցում, ակտիվ կապ ուսանող-դասախոս, և արագ արձագանք ուսանողի կարիքներին։

Նարեկ Սամվելյանը դասավանդել է, թե ակադեմիական միջավայրում, թե մասնավոր դասընթացներում և կարծում է, որ մասնավոր դասընթացները ունեն մի քանի հստակ առավելություններ, որոնք չունի ակադեմիական կրթությունը։


Մասնավոր դասընթացների առավելությունները, որոնք հաճախ բացակայում են բուհերում, առաջին հերթին հոգեբանական են։ Բուհական կրթությունը սովորաբար դիտվում է որպես դպրոցից կամ քոլեջից հետո տրամաբանական շարունակություն, որտեղ ուսանողները կրկին կանգնում են անիմաստ ու հաճախ անարդար գնահատման համակարգի առջև։Մասնավոր դասընթացներում իրավիճակը հիմնականում այլ է։ Մասնավոր դասընթացների սեփականատերը հետաքրքրված է ուսանողին պահելու և լավ արդյունքներ ապահովելու մեջ, այդ պատճառով ապահովվում են հարմար պայմաններ։Մասնավոր դասընթացներում իրավիճակը հիմնականում այլ է։ Մասնավոր դասընթացների սեփականատերը հետաքրքրված է ուսանողին պահելու և լավ արդյունքներ ապահովելու մեջ, այդ պատճառով ապահովվում են հարմար պայմաններ։Երիտասարդները հաճախ ընտրում են մասնավոր դասընթացներ, նույնիսկ երբ ունեն բուհական կրթություն, որովհետև ցանկանում են ստանալ արդիական գիտելիք, պրակտիկ փորձ ունեցող դասախոսների ուսուցում, այնպիսի առարկաներ, որոնք սովորաբար չեն դասավանդվում բուհերում, արագ արդյունքներ և աշխատաշուկայում կիրառելի հմտություններ։
Նարեկ Սամվելյան
GrandArt ստուդիայի ուսուցիչ, Գեղարվեստի ակադեմիայի դասախոս