Հայաստանի հանրային գրադարանները՝ փակման վտանգի առջև
Ամեն տարի Հայաստանում փակվում են տասնյակ գրադարաններ։ Գյուղական համայնքներում դրանք հաճախ վերածվում են մոռացված սենյակների՝ առանց ջեռուցման, ինտերնետի կամ նոր գրքերի։.
Հայաստանի հանրային գրադարանները կանգնած են փակման վտանգի առաջ՝ վարչատարածքային բարեփոխումների, ֆինանսավորման կրճատման և տեխնիկական հագեցվածության պակասի պատճառով։

Օրինակ՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքում փակվել են նախկինում գործող 10 գրադարաններ, իսկ Վայոց ձորի Հերհեր գյուղում գրադարանը միացվել է դպրոցի գրադարանին։
«Գրադարանը միացրին դպրոցին։ Բայց գրքերը չեն թարմացվում, ընդամենը մի փոքրիկ սենյակ է։ Երբ ուզում եմ ինչ-որ բան գտնել, ստիպված եմ ինտերնետով փնտրել, բայց ոչ միշտ է հեշտ» — ասում է Հերհերի գրադարանավարուհին։
Դիլիջանի խոնավ գրադարանն ու պոլիէթիլենային գրքերը
Դիլիջանի հանրային գրադարանում գրքերի մի մասը պահվում է պոլիէթիլենային տոպրակների մեջ՝ անձրևի և խոնավության պատճառով։ Տանիքը ծակ է, իսկ ջեռուցում՝ գրեթե չկա։.
Սեպտեմբերի 16-ին ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» վերապատրաստման ծրագրին։

«Գրադարանները պետք է լինեն կահավորված տարածքներ, որտեղ երեխաները կկարողանան անմիջականորեն առնչվել գրքին և այն դարձնել իրենց ուսումնական գործընթացի մասը։Մենք փորձում ենք թվայնացնել գրադարանները, բայց համայնքային գրադարանների կառավարումը դեռևս դուրս է մեր անմիջական վերահսկողությունից։ Համայնքների հետ պետք է կառուցենք համագործակցային նոր մոդել»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան
Apple CEO
Սակայն այս բարեփոխումները դեռևս համատարած չեն։ Շատ համայնքներ չունեն ինտերնետ կապ կամ համակարգիչներ։ Այդ պատճառով գրադարանային ծառայությունը մնում է անհասանելի, հատկապես՝ երիտասարդների համար։
«Գրադարանը պետք է դառնա համայնքի կրթական և մշակութային կյանքի կենտրոնը։ Եթե այն պարզապես գրքերի պահեստ է, ապա իր դերը կորցնում է»,
— նշում է գրադարանային գործի փորձագետ Արմինե Սարգսյանը։



փորձագետ Արմեն Սարգսյան
Գրադարանների պահպանությունը Հայաստանի կրթական և մշակութային քաղաքականության կարևոր մասն է։ Առանց դրանց համայնքները կորցնում են իրենց կրթական միջուկը, իսկ նոր սերունդը՝ գրքի հետ կենդանի շփման հնարավորությունը։